HUAWEI FREELACE
Երաժշտությունը միշտ հնչում է։ Huawei HiPair, արագ լիցքավորում, 18 ժամ կատարողականություն։
Գունավորիր քո կյանքը
Ընտրիր այն գույնը, որը համապատասխանում է քո ոճին։
HUAWEI HiPair տեխնոլոգիա
Ներկառուցված USB Type-C վարդակը HUAWEI HiPair տեխնոլոգիայի շնորհիվ, թույլ է տալիս լիցքավորել ականջակալը հեռախոսը միացնելուց հետո մարզումների ժամանակ:
Ընղմվիր երաժշտության մեջ
Ականջակալը հագեցած է 9.2 մմ տրամագծով դինամիկ դրայվերով, որն ընդլայնում է ձայնային դաշտը: Ուլտրա բարակ TPU դիաֆրագմը երաժշտությանը հաղորդում է մեծ բաս, իսկ ականջակալի տիտանե ափսեն բարձր հաճախականությամբ բարելավում է ձայնի որակը:
HUAWEI FREELACE
4 ժամ կատարողականություն` 5 րոպե լիցքավորման շնորհիվ, 18 ժամ կատարողականություն` մեկ ամբողջական լիցքավորման շնորհիվ, 12 օր պասիվ օգտագործում` մեկ ամբողջական լիցքավորման շնորհիվ։
Հիշողության մետաղական մալուխ, հարմար և ճկուն
Տիտանիումի, նիկելի և հեղուկ սիլիկոնի խառնուրդից պատրաստված ճկուն մալուխը հարթ տեղավորվում է պարանոցի վրա և ականջակալներն օգտագործելիս հարմարավետություն է ապահովում: Ականջակալները հեռացնելուց առաջ կարող եք այն փաթաթել` առանց անհանգստանալու մալուխի ճկման համար:
Կցել, հեռացնել և անջատել
Ներկառուցված Hall մագնիսական ցուցիչը կարող է պարզել` արդյոք ականջակալներն օգտագործվում են, թե ոչ: Կարող եք հեռացնել ականջակալը` մարտկոցը խնայելու համար, իսկ հետո, երբ ցանկանաք նորից երգեր լսել, այն ավտոմատ կերպով կմիանա սարքին։
Քամու աղմուկի իջեցում ձայնի բարձր որակի համար
Քամու աղմուկի իջեցման և Bluetooth-ի աղմուկի նվազեցման ալգորիթմի միաժամանակյա գործարկումն ապահովում է զանգի ընթացքում լավ լսելիություն և բարելավում է ձայնի որակը։
IPX5 ջրակայունություն
HUAWEI FreeLace ականջակալներն ունեն IPX5 ջրակայունություն։ Կարող եք ականջակալներ օգտագործել անձրևոտ եղանակին կամ մարզման ընթացքում՝ առանց դրանց աշխատանքի խափանման մասին անհանգստանալու: