Անհատականացված և ոճային դիզայն
Գոլֆի փայտիկի դիզայնով ոգեշնված այս ականջակալները կդառնան Ձեր ինքնավստահության աղբյուրը։
Դասական և ժամանակակից գույներ
Նուրբ և հարթ մակերևույթով ականջակալը ներկայանում է դասական և նորաձև գույներով` ածխե սև և կերամիկական սպիտակ:
Արագ միացում*
Պարզապես պետք է բացել սարքի լիցքավորման պատյանը, և ականջակալներն ավտոմատ կերպով կմիանան այն սարքին, որին նախկինում միացված են եղել։
Ավտոմատացված դադար
Ականջակալի մեջ ներդրված ինֆրակարմիր սենսորը թույլ է տալիս ավտոմատ կերպով դադարեցնել երաժշտությունը` ականջակալը հանելու դեպքում։
Հիանալի և որակյալ հնչողություն
Ականջակալի կատարյալ բարձրախոսները և աուդիոյի հավասարակշռված հնչողությունն ապահովում են ձայնային բարձր որակի կատարողականություն:
Առավելագույնս հարմարեցված օգտագործման համար
Հիպոալերգետիկ սիլիկոնից պատրաստված թեթև ականջակալը 3 զույգ փոխարինվող ականջախցանների հետ հարմարավետ է դարձնում էրգոնոմիկ դիզայնով ականջակալի նույնիսկ երկար ժամանակով օգտագործումը։
Շնչող ականջախցաններ մարզումների համար
Այս շնչող ականջախցանները ստեղծված են հատուկ մարզումների համար։ Ձայնային ճնշման կրճատումը հարմարավետ է դարձնում կրելու համար։ Իսկ դրսում գտնվելու ժամանակ արտաքին աղմուկը չի խանգարի ականջակալները օգտագործելու համար։ Բացի այդ, ականջակալները նվազեցնում են ստետոսկոպի ազդեցությունը և ապահովում են ավելի բարելավված կատարողականություն։
Կրկնակի հպումով կառավարում
Ականջակալի վերահսկումն այժմ ավելի հեշտ է, էլեգանտ և արդյունավետ: Պարզապես պետք է կրկնակի դիպչել ականջակալին։ Ձայնային օգնական - Մատով կրկնակի դիպչեք ձախ ականջակալին` ձայնային օգնականի միջոցով սմարթֆոնն ակտիվացնելու և վերահսկելու համար: Զանգերին պատասխանել և անջատել - Մատով կրկնակի դիպչեք ցանկացած ականջակալի զանգը պատասխանելու կամ անջատելու համար։ Երաժշտությունը միացնել և դադարեցնել - Մատով կրկնակի դիպչեք աջ ականջակալին երգը միացնելու համար և կրկնակի դիպչեք երգն անջատելու համար։
Ձայնամեկուսացում
Յուրաքանչյուր ականջակալ ունի աղմուկը մեկուսացնող երկու միկրոֆոններ, այնպես որ կարող եք զանգեր կատարել նույնիսկ աղմկոտ միջավայրում:
Կատարողականություն
12 ժամ աուդիո նվագարկում ամբողջական լիցքավորումից հետո։ 3 ժամ աուդիո նվագարկում 1 ժամ լիցքավորելուց հետո։ 90 րոպե աուդիո նվագարկում 15 րոպե լիցքավորելուց հետո։
Ջրակայունություն ամենօրյա օգտագործման ժամանակ
Հատուկ նանո-ծածկույթով ականջակալներն ապահովում են IPX4 ջրակայունության ստանդարտ։ Այժմ Դուք կարող եք օգտագործել այս ականջակալներն ինչպես ամենօրյա մարզումների, այնպես էլ անձրևոտ օրերի ժամանակ։