HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնը ճանաչվել է «Տարվա լավագույն սմարթֆոն»
MWC Barcelona 2019-ի շրջանակներում HUAWEI-ը ճանաչվել է տարվա լավագույն սմարթֆոնի արտադրողը: 2018 թվականի լավագույն սմարթֆոնը HUAWEI Mate 20 Pro-ն է:
Դեռևս մի քանի տարի առաջ ժամանակակից սմարթֆոնները իրենց բոլոր ֆանտաստիկ հնարավորություններով երազանք էին: Դժվար է նույնիսկ սահմանել նորարարական ստանդարտներ, քանի որ տեխնոլոգիայի ոլորտը զարգանում և կատարելագործվում է կայծակնային արագությամբ:
Ոլորտի առաջատար ընկերությունները ոչինչ չեն խնայում, որպեսզի իրենց թողարկած նոր սարքավորումները լինեն ավելի հզոր և ավելի ֆուտուրիստիկ` քան նախորդները: HUAWEI-ն այդ ընկերությունների շարքում առաջատարներից է։
Ընկերության հիմնաքարային արժեքներից մեկը սպառողների սպասելիքների բավարարումն է։ Հենց այդ սկզբունքով էլ ստեղծվել է Mate 20 Pro սմարթֆոնը: Այն թույլ է տալիս օգտագործողին ընդունել թվային աշխարհի մարտահրավերները և բացահայտել աշխարհը նորովի։
Ի՞նչն է դարձնում Mate 20 Pro-ին «Լավագույն Սմարթֆոն»
Երբ նոր սմարթֆոն է հայտնվում շուկայում, դրա կարևորագույն նպատակներից է գերազանցել մինչ այդ եղած բոլոր նշաձողերը։ Այդպիսին է նաև Mate 20 Pro սմարթֆոնը, որն ունի նմանը չունեցող և տարբերվող մի շարք առանձնահատկություններ, որոնք նրան դարձնում են մրցունակ և յուրահատուկ։
- Բարձր կատարողականությամբ օժտված երկարատև աշխատող մարտկոց,
- տեսախցիկի ուժեղացված և հզոր համակարգ,
- ինովացիոն նորագույն տեխնոլոգիաներով օժտված լիցքավորման նոր համակարգեր,
- էրգոնոմիկ և գրավիչ դիզայն:
Նշվածներն այն չափանիշներն են, որոնք դարձնում են HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնին լավագույնը։
Mate 20 Pro սմարթֆոնի վաճառքի մեծ թվերը ցույց են տալիս, որ սմարթֆոնը հասցրել է վաստակել ամբողջ աշխարհի սպառողների սերն ու վստահությունը։
Ինչպե՞ս օգտվել սմարթֆոնի առանձնահատկություններից
Mate 20 Pro սմարթֆոնն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնք մարտահրավերային են նույնիսկ ապագայի սմարթֆոնների համար:
Առաջին հատկանիշներից մեկին սմարթ տեխնոլոգիայի երկրպագուները շատ երկար են սպասել: Խոսքը սմարթֆոնի IN-SCREEN ապաբլոկավորման համակարգի մասին է:
Ինչպե՞ս է այն աշխատում
Հեռախոսն ապաբլոկավորելու համար ընդամենը պետք է մատով դիպչել սմարթֆոնի էկրանին, որի ժամանակ կակտիվանա ապաբլոկավորման սկաները: Օգտատիրոջը մնում է միայն հպել մատը սկաներին, որը տեղակայված է սմարթֆոնի` նեքևից 2/3 հատվածում:
Այս համակարգը թույլ է տալիս ավելի հեշտ և արագ ապաբլոկավորել հեռախոսը, քան այլ սմարթֆոնների ապաբլոկավորման համակարգերը:
Անլար լիցքավորվող Mate 20 Pro սմարթֆոնը որպես էներգիայի աղբյուր
Սմարթֆոնի հաջորդ նորարարական հնարքը պարզապես գլուխգործոց է: Mate 20 Pro սմարթֆոնը կարող է անլար լիցքավորել այլ սմարթֆոնների:
Այս ֆունկցիայի օգտագործումը շատ պարզ է. պետք է պարզապես մոտեցնել երկու սմարթֆոնները իրանի հետևի հատվածով և պահել, որից հետո Mate 20 Pro-ն կլիցքավորի մյուս սարքի մարտկոցը:
Սակայն լինելով օժտված արհեստական բանականությամբ՝ սմարթֆոնը ճանաչում է այն սարքերին, որոնք ավելի շատ են լիցքավորված և էներգիա չի փոխանցում նրանց:
Որոշ իրավիճակներում HUAWEI Mate 20 Pro-ի այս հնարավորությունը իրական հերոսական քայլ կարող է դառնալ:
Մարտկոցի լիցքավորման անլար համակարգը կոտրում է մալուխներով լիցքավորման կարծրատիպերը: Հեռախոսը լիցքավորելու համար այլևս սահմանափակումներ չկան:
Mate 20 Pro սմարթֆոնն ունի 4200 մ/Աժ վիթխարի աշխատունակությամբ մարտկոց:
Աշխարհի առաջին 7 նանոմետրանոց պրոցեսորը
Kirin 980 պրոցեսորը զգալիորեն բարձրացնում է սմարթֆոնի կատարողականությունը: Պրոցեսորը դեբյուտային է Mate 20 Pro-ի և Huawei-ի այլ առաջատար սմարթֆոնների համար, քանի որ սմարթֆոնի մեջ տեղադրված 7 նանոմետրանոց պրոցեսորը աշխարհում առաջին ամենափոքր պրոցեսորն է:
Շարժական հանրագիտարան Ձեր ափի մեջ
Սմարթֆոնը արհեստական բանականության շնորհիվ նաև կարողանում է թարգմանել տարբեր լեզուներով գրվածքները:
Պարզապես անհրաժեշտ է սմարթֆոնը պահել այն հատվածի վրա, որը պետք է թարգմանել։ Այսպիսով ճանապարհորդելիս Ձեր գիդը միշտ կլինի Ձեզ հետ:
Ինչպե՞ս ստանալ պրոֆեսիոնալ նկարներ Mate 20 Pro սմարթֆոնով
Եթե Դուք պարզապես ուզում եք վերցնել հեռախոսը և նկարել գեղեցիկ նկարներ, ապա Huawei տեսախցիկի ավտոմատ ղեկավարման համակարգը կգա Ձեզ օգնության:
Սմարթֆոնի արհեստական բանականությամբ աշխատող տեսախցիկի շնորհիվ Դուք կնկարեք սմարթֆոնով արված երբևիցե լավագույն նկարները:
Համեմատելով Huawei-ի այլ վերջին դասի սմարթֆոնների հետ` օրինակ P20 Pro-ի, որտեղ սմարթֆոնը ճանաչում է մոտավորապես 150 տեսարան, Mate 20 Pro-ն ճանաչում է 1500 տեսարան:
Օրինակ, եթե Դուք տարվա եղանակներից աշնան սիրահար եք, ապա այս սմարթֆոնի շնորհիվ Դուք կստանաք Ձեր երազած աշնանային լուսանկարները:
Ֆոտո ռեժիմից դուրս գալիս, կտեսնեք լուսանկարման մի շարք այլ կարգավորումներ, որոնք են`
- պրոֆեսիոնալ լուսանկարահանում,
- գիշերային ռեժիմ,
- դիմանկարներ,
- վիդեո նկարահանում և այլն:
Լրացուցիչ հատվածում կան մի շարք այլ կարևորագույն ռեժիմներ, որոնցից գրեթե ամենահետաքրքականն ու էքստրեմալը ջրի տակ լուսանկարահանումն է:
Սմարթֆոնն ունի IP68 աստիճանի պաշտպանության ռեժիմ, որը թույլ է տալիս իրականացնել լուսանկարահանում ջրի տակ` հատուկ նախատեսված աքսեսուարի կիրառմամբ:
Եվս մեկ հեղափոխական և կարևոր առանձնահատկություն Mate 20 Pro սմարթֆոնի տեսախցիկի մասին: Նոր ուլտրալայն ոսպնյակը թույլ է տալիս նկարել մինչև 0.6x խոշորացմամբ: Այո՛, Դուք կարող եք նկարել պատկերները մակրո հեռավորության վրա` մինչև 2.5 սմ` որսալով նույնիսկ անտեսանելին:
Mate 20 Pro սմարթֆոնի ինովացիոն դիզայնը
HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի էրգոնոմիկ և էլեգանտ տեսքի շնորհիվ կարող եք տպավորել Ձեր շրջապատին:
HUAWEI Mate 20 Pro-ի զմրուխտե կանաչ գույնը (առկա է Huawei բրենդային վաճառասրահում) ունի իրանի ապակե հատուկ հյուսվածք, որի շնորհիվ սմարթֆոնը չի սայթաքում ձեռքից և մատնահետքեր գրեթե չի թողնում:
Այսպիսով, այս սմարթֆոնի հետ Դուք կկարողանաք լուսանկարել հետաքրքիր և գրավիչ նկարներ, տարբերվել Ձեր շրջապատում առանձնացող ոճայնությամբ, օգնության հասնել մարտկոցի լիցքավորման կարիք ունեցող ընկերոջը և լիարժեք կատարել Ձեր աշխատանքը։