Facebook Image Tracker
HUAWEI-ի նոր Mate դասի թոփ սմարթֆոնները թևակոխում են բարձրագույն ինտելեկտի դարաշրջան | Բլոգ

HUAWEI-ի նոր Mate դասի թոփ սմարթֆոնները թևակոխում են բարձրագույն ինտելեկտի դարաշրջան

 

 

HUAWEI Mate 20 դասի թոփ սմարթֆոնների վաճառքը արդեն մեկնարկել է: Նորագույն տեխնոլոգիաները, խորաթափանց միտքը, էլեգանտ դիզայնն ու հզոր տեսախցիկը սահմանում են նորարարության նոր նշաձող:

HUAWEI Mate դասի սմարթֆոններն աշխատում են HUAWEI-ի ամենաբարձր կատարողականությամբ օժտված Kirin 980 պրոցեսորով։ Նոր HUAWEI SuperCharge 40 վտ լիցքավորման տեխնոլոգիան և 15 վտ Quick Charge անլար լիցքավորման տեխնոլոգիան օգտագործողներին ապահովում են հուսալի և երկար աշխատող մարտկոցով։

Տեսախցիկի մատրիցային համակարգը ներառում է Leica ուլտրալայն ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս սմարթֆոնն օգտագործողներին ոչ միայն տեսնել ավելի շատ պատկերներ, այլ նաև լուսանկարել նրանց ավելի մոտ` մակրո հեռավորության վրա: Տեսախցիկի մատրիցային համակարգը նաև ունի չորս կետանի դիզայն, որն ընդգծում է սմարթֆոնի անհատականությունը և նույնիսկ հեռավորության վրա նրան ճանաչելի դարձնում։

Mate 20 Pro սմարթֆոնի մատնահետքով ապաբլոկավորումը իր ոլորտում նոր հորիզոններ է սահմանում։ Սմարթֆոնի ապաբլոկավորման IN-SCREEN մեխանիզմի շնորհիվ սմարթֆոնն ապաբլոկավորելու համար պարզապես պետք է մատով դիպչել էկրանին։

HUAWEI Mate 20 դասի սմարթֆոններն աշխատում են EMUI 9.0-ով, որի շնորհիվ օգտագործողները կարող են վայելել սմարթֆոնի օպտիմալացված ինտերֆեյսն իր սահուն կատարողականությամբ։

Huawei-ի սմարթֆոնների դիզայնը միշտ համահունչ է դիզայներական վերջին թրենդներին և Mate 20, Mate 20 Pro սմարթֆոնները դրա վառ ապացույցն են։

Բարձր կատարողականությամբ երկարատև աշխատող մարտկոց

 

 

Սմարթֆոնների հիմքում ընկած չիպային համակարգը որոշիչ դեր է կատարում սմարթֆոնի կատարողականության և դրա արդյունավետության մեջ։ Huawei-ը ստեղծել է աշխարհում առաջին 7 նանոմետրանոց պրոցեսորը, որի շնորհիվ սմարթֆոնն աշխատում է զգալիորեն ավելի արագ։

Kirin 980-ը առաջին չիպային համակարգն է, որն ունի  2 նեյրոմոդուլներ, ինչի շնորհիվ բարձրացնում է վերոնշյալ ֆունկցիաների կատարողականությունը։ Kirin 970-ի հետ համեմատ, այս նոր պրոցեսորը 75%-ով բարելավում է սմարթֆոնի աշխատանքի արդյունավետությունը, 58%-ով նվազեցնում է կենտրոնական պրոցեսորի էներգիայի սպառումը, 46%-ով բարելավում է գրաֆիկական պրոցեսորի կատարողականությունը և 178%-ով նվազեցնում էներգիայի սպառումը։

HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնն առաջինն է, որ ապահովում է LTE Cat 21 1,4 Գբիտ/վ տվյալների փոխանցման արագություն և Wi-Fi-ով ներբեռնման մինչև 1733 Մբիտ/վ արագություն։

Բացի սմարթֆոնի բարձր կատարողականությունից, HUAWEI Mate 20 դասի սմարթֆոնների մարտկոցներն ապահովում են երկար և անխափան աշխատանք։

Արհեստական ինտելեկտի հիման վրա աշխատող 4200 մԱ/ժ մարտկոցը և HUAWEI SuperCharge 40վտ արագ լիցքավորման տեխնոլոգիան, որոնք վավերացված են TÜV Rheinland-ի կողմից, 30 րոպեում լիցքավորում են սմարթֆոնը մինչև 70%։

Ավելին, HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի` աշխարհում ամենաարագ 15 վտ Quick Charge անլար լիցքավորման տեխնոլոգիան ապահովում է սմարթֆոնի արագ և հեշտ լիցքավորումն առանց ավելորդ լարերի։ Իսկ անլար հակադարձ լիցքավորման տեխնոլոգիան (Reverse Charge) կարող է հանդիսանալ էներգիայի աղբյուր այլ սմարթֆոնների համար։

Տեսախցիկի մատրիցային համակարգ

 

 

Հիմնվելով HUAWEI P20 սերիայի տեսախցիկների համակարգի վրա` HUAWEI-ն ավելի է զարգացրել համակարգը` տեսախցիկին ավելացնելով 16 մմ ուլտրալայն Leica ոսպնյակները, որոնք պատկերներին տալիս են եռաչափ էֆեկտ: Տեսախցիկի նոր համակարգն ապահովում է նաև պատկերների լուսանկարում 2.5 սմ հեռավորության վրա։

Ավելացված ուլտրալայն ոսպնյակները և լուսանկարման համար ստեղծված մակրոհեռավորությունն ամբողջացնում են տեսախցիկի ամբողջական համակարգը` դարձնելով սմարթֆոնով լուսանկարչությունն իրական արվեստի գործ:

Արհեստական ինտելետկով աշխատող HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնով արված լուսանկարները հաղորդում են կյանքի ողջ գեղեցկությունը: Սմարթֆոնի նոր եռակի Leica տեսախցիկի 40 ՄՊ հիմնական գունավոր օբյեկտիվը նկարների մեջ որսում է նույնիսկ ամենափոքր դետալները: 8 ՄՊ տեսապակին` օպտիկական խոշորացման շնորհիվ, թույլ է տալիս լուսանկարել հեռու գտնվող առարկաները: Իսկ 20 ՄՊ Leica ուլտրալայն անկյունով ոսպնյակը իդեալական որսում է լանդշաֆթները և լուսանկարները մակրո հեռավորության վրա։

 

 

Արհեստական ինտելեկտի շնորհիվ, HUAWEI Mate 20 դասի սմարթֆոնները լուսանկարելիս առանձնացնում են մարդկանց և առարկաները` ընդգծելով շրջապատի վառ գույները։ Այն նաև կարող է 25 կատեգորիայի 1500-ից ավելի սցենարներ ճանաչել։

Արհեստական ինտելեկտով աշխատող վիդեո խմբագրիչը ավտոմատ ճանաչում է դեմքերը և ստեղծում անհատական վիդեոներ յուրաքանչյուրի համար։

Եզակի և ֆուտուրիստիկ դիզայն

 

 

Որպես HUAWEI Mate դասի սմարթֆոնների բնորոշիչ առանձնահատկություն` Mate 20 և Mate 20 Pro սմարթֆոններն ապահովում են էկրանի ամբողջական ցուցադրություն։

Mate 20 դասի սմարթֆոնների դիզայնը ոգեշնչված է բնության գույներից։ HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի բարակ իրանի շնորհիվ հանարավոր է այն ձեռքում պահել հարմարավետորեն։

HUAWEI Mate 20 սմարթֆոնի տեսախցիկի մատրիցային համակարգը և մատնահետքով ապաբլոկավորման իրանին տեղակայված շրջանակը սմարթֆոնին տալիս են յուրահատուկ և էրգոնոմիկ դիզայն։

 

 

HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի մեկ այլ չափազանց կարևոր հատկանիշներից է յուրահատուկ չսահող մակերեսով իրանը, որի վրա մատնահետքեր գրեթե չեն մնում։

Սմարթֆոնների հզոր կատարողականության, յուրահատուկ դիզայներական և նորարարական լուծումների շնորհիվ HUAWEI Mate 20 դասի սմարթֆոնները լավագույն ընտրությունն են բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են կատարելության։