11 փաստ, որոնք իմանալով հնարավոր չէ չսիրել Huawei-ը
Սմարթֆոններ եւ այլ տեխնիկա ընտրելն այսօր հեշտ գործ չէ:
Ընտրությունը մեծ է, չափանիշները` տարբեր, ինչի հետեւանքով կարելի է խճճվել ու որակի փոխարեն ընտրել ընդամենը այն, ինչ ընտրում են մեր ծանոթները: Իսկ որակի չափանիշները հասկանալու համար պետք է ծանոթ լինել ոլորտի առաջատարներին:
Չինական Huawei-ը սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից է: Տարիներ առաջ սրան դժվար կլիներ հավատալ, բայց այսօր արդեն դա փաստ է:
Անցած տարի ընկերությունը ներկայացրել է իր նոր կոնցեպտը "Դարձրու այն հնարավոր" / Make it Possible /, իսկ ընկերության նոր կարգախոսը հռչակվեց "Երազանքները ոգեշնչում են ստեղծագործել" / "Dreams inspire creativity"/:
Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ Huawei-ի մասին այնպիսի փաստերի, որոնք կփոխեն ձեր պատկերացումները չինական ընկերությա մասին: Ձեզ ենք ներկայացնում բազմաթիվ փաստերից միայն 11-ը:
1."Չինական նվաճումը"` աշխարհը նվաճելու ճանապարհին
Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում ընկերության անվանումը:
Huawei-ը բաղկացած է երկու հիերոգլիֆներից՝ «Hua» — «Չինաստան», եւ «Wei» — «նվաճում»: Եւ ուրեմն, "Չինական նվաճում" ընկերությունը, որը ստեղծվել էր 1980-ականներին ի սկզբանե զբաղվել է կոմունիկացիոն տեխնիկայի արտադրությամբ:
Իսկ արդեն 1987թ-ից իր առաջ դրել է ավելի ամբիցիոզ նպատակ` Չինաստանը դարձնել տեխնոլոգիաներով հարուստ ու առաջատար երկիր: "Նվաճողական" ընկերությունը արժանի չէր լինի, իր անվանը, եթե հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո չանցներ աշխարհը "նվաճելու" գործին:
2.Հաջողությունը` հետեւողական աշխատանքի արդյունք
2000-ականների սկզբից ընկերությունը իր գործունեությունը սկսել է ծավալել Չինաստանի սահմաններից դուրս, տարածվել է Ասիայով,ապա հասել է Եվրոպա եւ Ավստրալիա:
Պետք է նշել, որ այս հաջողությունը չի եղել պատահական:
Չէ որ առաջին տարիների իր ողջ հասույթը ընկերությունը ծախսում էր նոր հետազոտությունների վրա , այլ կերպ ասած` ներդնում էր կատարում նոր գաղափարներ մշակելու եւ դրանք կատարելագործելու հեռանկարային գործի մեջ:
3. Առաջին սմարթֆոնը, ինչպես առաջին սերը
Մեզնից շատերը, եթե ոչ բոլորը, հիշում են իրենց առաջին սմարթֆոնը: Սեփական սմարթֆոնի հետ "ծանոթանալու" պահի մասին խոսելիս այսօր արդեն շատերը կատակում են, թե դա նման էր առաջին սիրո, մի բանի, որը երբեք չի մոռացվի:
Չէ որ մինչ այդ նմանատիպ կապի միջոցներ կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում Եւ ահա, իր արտադրած առաջին սմարթֆոնը հիշում է նաեւ Huawei-ը: Այն արտադրվել էր 2009-թ-ին, նրա "անունն էր" Android 1.5 Huawei U8230:
4. Ի "Պատիվ" երիտասարդներին
2013թ-ին ընկերությունը գնաց խորամանկ քայլի` ստեղծեց բրենդ հենց երիտասարդության ուշադրությունն ու համակրանքը ստանալու համար: Ինչպես հայտնի է, ում հաջողվում է դուր գալ երիտասարդությանը, նա ուղղակի դատապարտված է հաջողության:
Եւ ահա ընկերությունը ներկայացրեց երիտասարդության համար /18-34 տարեկան/ նախատեսված Honor /պատիվ/ բրենդը, որը սկսեց վաճառվել երիտասարդությանը գրավող միջոցներով` ինտերնետով եւ միայն սոցիալական ցանցերով գովազդվելով:
Այդ բրենդի ապրանքանիշները այժմ վաճառվում են 74 երկրներում: Անցած տարի վաճառքից եկամուտը կազմել է 6 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն այդ թիվը անընդհատ աճում է: Այս տարվա ընթացքում ընկերության ապրանքատեսակների վաճառքը աճել է 59 տոկոսով:
5.Աշխարհի լավագույն բրենդերց մեկը
Huawei-ը չինական առաջին ընկերությունն էր, որը 2014թ-ին գրանցվեց "Աշխարհի լավագույն բրենդեր" Interbrand - ի վարկանիշային աղյունակում:
Հասկանալու համար այս իրադարձության կարեւորությունը միայն նշենք, որ այս վարկանիշային աղյուսակում գրանցվում են միայն բացառիկ ու աշխարհահռչակ բրենդեր:
Ամբողջ աշխարհում ճանաչման արժանանալու փաստը անվիճելի ճանաչելու համար բերենք միայն մեկ թիվ: Անցած տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է ոչ ավել, ոչ պակաս 100 մլն սմարթֆոն: Այսպիսով, այսօր Huawei-ը սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից է:
6. Համագործակցություն Leica-ի հետ
Այժմ ուշադրություն: Huawei-ը համագործակցում է աշխարհահռչակ Leica ընկերության հետ:
Եւ սա կատակ չէ: Լուսանկարչական ապարատներ արտադրող գերմանական այս աշխարհահռչակ ու հեղինակավոր ընկերությունը ծանոթ է ու երազանք է բոլոր լուսանկարիչներին ու լուսանկարչության սիրահարների համար:
Մինչ շատերը երազում էին կյանքի ընթացքում գոնե մեկ հնարավորություն ունենալ Leica-ի տեսախցիկներով լուսանկարելու մասին, Huawei-ը ապշեցրեց բոլորին` հնարավորություն ստեղծելով մատչելի գնով ունենալ Leica տեսախցիկ` սեփական սմարթֆոնի վրա:
Երկու ընկերությունները որպես համագործակցության առաջին արդյունք թողարկել են Huawei P9 սմարթֆոնը՝ երկու տեսախցիկներով:
Այս հեռախոսի տեսախցիկը ունի երեք առավելություն՝ լուսանկարի առավել դետալավորվածություն, ֆոկուսի կարգավորում նկարահանումից հետո եւ լայն բացված դիաֆրագմայի հնարավորություն:
7. Ստեղծում է մեծ թվով աշխատատեղեր
Ընկերությունում աշխատում է ավելի քան 170 հազար մարդ: Հիմա այս թիվը կրկին ընթերցեք ու փորձեք պատկերացնել: Չինաստանում գտնվող գլխավոր գրասենյակի աշխատակիցների թիվը միայն 40 հազար է:
Բայց եկեք փորձենք հասկանալ, թե ինչով է զբաղվում այսքան մարդ: Պարզվում է, այստեղ աշխատողները ոչ միայն տեխիկական, տեխնոլոգիական հմտությունների տիրապետող մարդիկ են, այլ նաեւ նորարարներ: Աշխատակիցների ընդհանուր թվի գրեթե կեսը` 45%-ը զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ:
8. 5G ցանցը` շուտով
Հավանաբար շատերն են փորձում կռահել, թե երբ վերջապես կստեղծվի 5G ցանց եւ երբ մենք բոլորս կկարողանանք օգտնվել դրանից:
Ուրեմն իմացեք, որ մեզնից շատ ավելի շուտ այդ մասին սկսել են մտածել Huawei-ի մասնագետները: Եվ ոչ թե ուղղակի մտածել , այլ ակտիվ անցել են գործի:
Huawei-ը միայն 5G տեխնոլոգիայի մշակման համար 2013-2018 թվականների համար հատկացրել է 600 մլն ԱՄՆ դոլար:
Ի դեպ, ընկերությունը աշխարհի առաջատարներից է տեխնոլոգիական նորությունների պատենտավորման հարցում, ինչը նշանակում է, որ ընկերությունը անընդհատ նոր տեխնոլոգիաներ է մշակում, նորամուծություններ է կատարում, ինչը նաեւ գրանցում է, որպես մտավոր սեփականություն:Միայն անցած տարվա ընթացքում ընկերությունը պատենտավորել է 3898 հայտ:
9.Նորարարությունների սիրահարը` նորարարությունների հեղինակ
Կարճ, կոնկրետ, թվերով:
Huawei-ը ամբողջ աշխարհում ունի հետազոտություններ եւ վերամշակումներ իրականացնող 16 գրասենյակ, 8 ինովացիոն եւ 45 ուսումնական կենտրոններ:
Նշված գրասենյակներն ու կենտրոնները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում: Նաեւ կան համատեղ նորարարական կենտրոններ այնպիսի համաշխարհային ընկերությունների հետ, ինչպիսին են
Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom
10. Կարեւորում է շրջակա միջավայրը
Շատերը սկսում են "հոգ տանել" շրջակա միջավայրի մասին, երբ արդեն մոտ ենք լինում բնապահպանական որեւէ ճգնաժամի: Ինչպես շատ հարցերում, այս դեպքում էլ Huawei-ը փորձում է տարբերվել այլ հսկա ընկերություններից:
Ընկերությունը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին, ինչի վկայությունն է կարգախոսներից մեկը` «Green Communications»:
Ընկերության պատասխանատուները համոզված են, որ շրջակա միջավայրի պահպանման ամենաճիշտ տարբերակներից մեկը էներգետիկ արդյունավետությունն է:
Այդ իսկ պատճառով ընկերությունը անընդհատ մշակում է նոր մեթոդներ՝ իր սարքավորումներից հնարավորինս քիչ արտանետումների ունենալու համար:
11. Մտքի ուժը
Համաձայնվեք, որ հաճախ դուք էլ եք մտածում` տեսնես ո՞ւմ մտքով է անցել ստեղծել այս կամ այն սարքը կամ գրել այս կամ այն ծրագիրը, որն այսօր արդեն մեր առօրյայի անբաժանելի մասն է:
Այո, այդ ամենը ի սկզբանե եղել է "ընդամենը" միտք, ինչից հետո միայն ծանր ու բարդ աշխատանքի արդյունքում վեր է ածվել կոնկրետ առարկայի, կոնկրետ սարքի, կոնկրետ ծրագրի:
Huawei ընկերության ղեկավարությունը շարունակում է համառորեն կրկնել, որ ամենաթանկը մտածելու ունակությունն ու մտքի ուժն է:
Առաջնահերթ համարելով անդադար զարգացումը, նորարարական մտքի մշակումն ու թարմ մտածողությունը, այստեղի մասնագետները կանգ չեն առնում "մտքի ուժ" ասվածը միշտ զգոն ու արթուն պահելու համար:
Օրինակ, ընկերության մենեջերներին անընդհատ հանձնարարվում է կարդալ ոչ մասնագիտական գրականություն, որպեսզի ավելի ազատ ու լայն մտածեն ու ստեղծեն հնարավորություն հետագայում նոր մտահղացումներ ունենալու համար:
Դեռ այսքանն էլ բավարար չէ, ընկերությունը շարունակում է ցուցադրել իր ինքնավստահությունն ու "նվաճողականությունը":
Huawei-ի ներկայացուցիչները վստահ հայտարարում են, որ արդեն 2021թ-ին կդառնան ոլորտի բացարձակ առաջատար:
Դե ինչ, սպասենք: