HUAWEI-ի սեմինարը Երևանում
Հուլիսի 30-ից 31-ը Հայաստանում HUAWEI բրենդի պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող MobliOS ընկերությունը կազմակերպել էր սեմինար գործընկերների համար “Best Western Congress” հյուրանոցում ։
Սեմինարն անցկացնում էր արտասահմանից ժամանած պրոֆեսիոնալ թիմը, որը ժամանել էր փորձի փոխանակման նպատակով։
Սեմինարի ընթացքում փորձառու թրեյներ Օլգա Գորդիևսկայան ներկայացրեց HUAWEI ընկերության պատմությունը, գործունեության բոլոր ոլորտները և HUAWEI բրենդի լավագույն սարքավորումները և արտադրանքները։
Սեմինարի ընթացքում թրեյները նախ պատմեց Բրենդի ստեղծման, կայացման և զարգացման ուղու, ապա նաև գործունեության ոլորտների մասին։
Սեմինարի մասնակից գործընկերները ստացան այնպիսի հետաքրքիր և տպավորիչ տեղեկություններ HUAWEI-ի մասին, ինչպիսիք օրինակ․
1․ HUAWEI ընկերությունը համագործակցում է հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի 50 խոշորագույն ընկերություններից 40-ի հետ։
2․ HUAWEI-ն ունի շուրջ 170,000 աշխատակից աշխարհի 170 երկրներում։
3․ HUAWEI-ն ունի 20 գիտահետազոտական լաբորատորիաներ ողջ աշխարհում։
4․ HUAWEI-ն իր տարեկան եկամտի 12%-ը հատկացնում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։
5․ HUAWEI-ի լուծումներից է օգտվում յուրաքանչյուր երրորդ մարդն աշխարհում։
6․ HUAWEI-ը հանդիսանում է աշխարհի 3 ամենավաճառվող սմարթֆոնային բրենդներից մեկը։
7․ Ըստ Interbrand-ի՝ HUAWEI-ը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը աշխարհի ամենաթանկ բրենդների շարքում։
8․ Թե՛ երկակի, և թե՛ եռակի տեսախցիկներն առաջին անգամ սմարթֆոններում ներդրել է HUAWEI-ը։
Սակայն հիմնական շեշտը դրված էր HUAWEI բրենդի սմարթֆոնների վրա։
Թրեյները ներկայացրեց HUAWEI-ի 3 հիմնական՝ Y, Nova և P20 դասերին պատկանող նորարարական սմարթֆոնները։
Y դասի ոճային և մրցունակ սմարթֆոններ
HUAWEI Y6 Prime
Օլգա Գորդիևսկայան նախ ներկայացրեց գործընկերներին HUAWEI սմարթֆոնների Y դասին պատկանող Y6 Prime սմարթֆոնով։ Այն շատ հարմարավետ և գեղեցիկ սմարթֆոն է, որը նախատեսված է մինչև 22 տարեկան երեխաների և երիտասարդների, ինչպես նաև 50-ն անց հասուն մարդկանց համար։ Այն թանկ չէ և շատ մրցունակ սմարթֆոն է։ Իր տպավորիչ հնարավորություններով այն կարող է բավարարել այդ տարիքային խմբերում գտնվող մարդկանց բոլոր պահանջները և դեռ ավելին։
Այս սմարթֆոնը պարզապես հրաշքներ է գործում։
Ահա նրա առավելություններից մի քանիսը․
1․ Օպերացիոն համակարգն աշխատում է Android 8.0 և EMUI 8.0 համակարգերի համադրությամբ։
2․ Հիմնական գործողությունների 90%-ն իրականացվում է 3 քայլի հաջորդականությամբ:
3․ Ունի աչքի պաշտպանության ռեժիմ։
4․ ՈՒնի Խելացի առկայծիչ։
5․ Բյութիֆիկացիայի 10 ռեժիմ
6․ Մատնահետքով եւ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորելու հնարավորություն
7․ 2 SIM քարտի և SD քարտի սլոտ։
8․ Այն ունի նաև HUAWEI Histen գործառույթը, որը կարողանում է կատարել ժանրի օպտիմիզացում։
Հեղափոխական P20 դասի առաջատար սմարթֆոններ
Անկրկնելի P20 Lite
Այնուհետև թրեյները ներկայացրեց հեղափոխական P20 դասի սմարթֆոնները։
Ի տարբերություն P20 և P20 Pro մոդելների՝ P20 lite-ը զգալիորեն ավելի էժան է։ Այս սմարթֆոնն աչքի է ընկնում իր էրգոնոմիկ, ապակե փայլուն իրանով և գունային անհավանական երանգներով։Սակայն այս սմարթֆոնը ոչ միայն արտաքինից է տպավորիչ։
Սմարթֆոնն ունի․
1․ 2 Bluetooth սարքի միաժամանակ միանալու հնարավորություն։
2․ Wi-Fi Bridge՝ Wi-Fi ծածկույթի ընդլայնման հնարավորություն։
3․ Խաղային ռեժիմ Android խաղերի սիրահարների համար։
4. Իսկ EMUI 8.0 համակարգի, սեփական արտադրության 3000 մԱ/ժ մարտկոցի և Kirin 659 հզոր պրոցեսորի համադրության շնորհիվ, P20 lite սմարթֆոնը 1 ամբողջական լիցքավորմամբ աշխատում է ոչ միայն շատ երկար ժամանակ, այլ նաև շատ արդյունավետ և արագ։
P20 և P20 Pro առաջատար սմարթֆոններ
Այնուհետև խոսվեց P20 Pro և P20 սմարթֆոնների մասին։ Այս առաջատար սմարթֆոնները վերջերս ճանաչվել են լավագույնն աշխարհում՝ ըստ European Hardware Awards 2018 ամենամյա մրցույթի: Բացի դրանից ըստ աշխարհահռչակ DxOMark Mobile-ի այս սմարթֆոնները համապատասխանաբար զբաղեցնում են 1-ին և 3-րդ տեղն աշխարհում՝ ըստ նկարահանման որակի։
Թրեյներն ընդգծեց այս սմարթֆոնների առավելություններից մի քանիսը․
1․ Տեսախցիկը աշխարհահռչակ LEICA-ի արտադրանք է, այն ունի Light Fusion գործառույթ, որը թույլ է տալիս անգամ անբավարար լուսավորության պայմաններում պիքսելների միացմամբ ստանալ հիանալի պատկերներ։
2․ Այս սմարթֆոնները զինված են Kirin 970 8-միջուկանի պրոցեսորով, որի Master AI արհեստական ինտելլեկտը թույլ է տալիս ստանալ զարմանալիորեն որակյալ նկարներ։
3․ Սմարթֆոններն ունեն MIMO(Multiple Input/Multiple Output) համակարգ, որը թույլ է տալիս անգամ 300․000կմ/ժ արագությամբ ընթացող գնացքում չկորցնել հեռախոսակապի կամ ինտերնետի հետ միացումը։
4․ Բարձրախոսները մշակվել են Dolby Atmos-ի կողմից, ինչը թույլ է տալիս բյուրեղյա մաքուր հնչողություն ապահովել։
5․ Սմարթֆոններն ունեն պաշտպանության IP67 նշան՝ փոշեկայուն և ջրակայուն են։
Եվ այսքանը այս տպավորիչ սմարթֆոնների հնարավորությունների փոքր մասն են միայն։
Սեմինարի ընթացքում թրեյները փոխանցեց գործընկերներին P20 lite, P20 և P20 Pro սմարթֆոնները, որպեսզի գործընկերները իրականում տեսնեն այս գեղեցիկ, անկրկնելի դիզայնով սմարթֆոնները և սեփական փորձով համոզվեն դրանց արդյունավետ և գերարագ աշխատանքում։
Փորձառու թրեյները ներկայացրեց նաև HUAWEI-ի խելացի ժամացույցներն ու պլանշետները։
Այնուհետև բոլոր մասնակից գործընկերները միասին նկարվեցին P20 Pro սմարթֆոնով։
Այս ամենից բացի թրեյները խորհուրդներ տվեց գործընկերներին վաճառքի ցուցանիշների և սպասարկման որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդների հետ ճիշտ բանակցելու և հեշտ լեզու գտնելու մասին։
Սեմինարի ընթացքում բոլոր ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին HUAWEI-ի կողմից պատրաստված գեղեցիկ և հետաքրքիր նվերներով։
Եվ այսպիսով, սեմինարն անցավ ընկերական և ուրախ մթնոլորտում։ Բոլոր գործընկերները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շփվեցին, քննարկեցին և ուղղակի հետաքրքիր ժամանակ անցկացրին։