Facebook Image Tracker
Պրոֆեսիոնալ ֆոնետոգրաֆիա ցանկացած պահի: Հայացք HUAWEI P20 դասի Master AI ֆունկցիայի վրա։ | Բլոգ

Պրոֆեսիոնալ ֆոնետոգրաֆիա ցանկացած պահի: HUAWEI P20 դասի Master AI ֆունկցիայի առանձնահատկությունները։

Ձեզանից շատերն արդեն տեղյակ են, որ HUAWEI P20 Pro-ն և HUAWEI P20 պատկերի լավագույն որակի համար համապատասխանաբար առաջին և երկրորդն են գրավել "DxOMark Mobile"-ի կողմից անցկացվող մրցույթում: Այս ձեռքբերման կարևոր հիմքերից մեկը HUAWEI P20 դասի Master AI ֆունկցիան է: Բայց ի՞նչ է  իրենից ներկայացնում Master AI-ը, և ինչպե՞ս է այն օգնում HUAWEI P20 դասի սմարթֆոններին առավել լավ և որակյալ նկարներ ստանալ:

Դե ուրե՛մն, եկե՛ք միասին հասկանանք՝ ինչպես է Master AI-ն աշխատում:

 

Ինչու՞ է մշակվել Master AI-ը

Շատ օգտատերեր գաղափար անգամ չունեն իրենց հեռախոսներում նկարահանման տարբեր  ռեժիմների օգտագործման և դրանցից օգտվելու պայմանների մասին: Այսպիսով, օգտատերերի փորձառությունը բարելավելու, ավելի լավ ու որակյալ լուսանկարներ ստանալու և նկարահանման տարատեսակ ռեժիմները ավելի հասանելի և հասկանալի դարձնելու նպատակով HUAWEI-ը մշակեց Master AI ֆունկցիան և ներդրեց HUAWEI P20 դասի սմարթֆոններում:

 

Սմարթ ճանաչում

Master AI-ը  AI ճանաչման մեխանիզմ է, որը ստանում և վերլուծության է ենթարկում վիզուալ ինֆորմացիան տեսախցիկից: "Suggest Engine" մեխանիզմն ունի  տեսարանի և դեմքի ճանաչման գործառույթ, որը նրան թույլ է տալիս ավտոմատ կերպով ընտրել օգտատիրոջ համար ամենաօպտիմալ նկարահանման ռեժիմը տարբեր դեպքերում: Մեխանիզմը նաև ընդունակ է ուսումնասիրել օգտատիրոջ վարքագիծը և ադապտացվել նրան՝ յուրաքանչյուր օգտատիրոջ համար տեսախցիկի օգտագործման ինդիվիդուալ և առավել հարմար պայմաններ ապահովելու համար։


 

Պատկերների վերլուծության, ինչպես նաև սեմանտիկ և սեգմենտացիոն տեխնոլոգիաների միջոցով  Master AI-ը կարող է ճանաչել 19 կատեգորիաների ավելի քան 500 տեսարան։

 

Տեսախցիկի մասնագիտացված կարգավորումներ ավելի պրոֆեսիոնալ նկարներ ստանալու համար

Master AI- ը ուղղում է տեսախցիկի մի շարք կարգավորումներ՝ համաձայն տեսարանի, որը հայտնաբերում է, ինչը թույլ է տալիս, որ Դուք ցանկացած պահի կատարեք պրոֆեսիոնալ լուսանկարներ:

Եկե՛ք դիտարկենք Master AI-ի գործածման որոշ օրինակներ:

 

 

Կապույտ երկինք

«Կապույտ երկինք»  ռեժիմում տեսախցիկի հակադրությունը և գունային պարամետրերը ավտոմատ կերպով կարգավորվում են՝ պարզ երկնքի հաճելի, կապույտ երանգների ճիշտ արտացոլման և գեղեցիկ պատկերի ապահովման համար:

 

 

Մայրամուտ

«Մայրամուտ» ռեժիմը կարգավորում է տեսախցիկի գունային հակադրությունները և հագեցվածությունը` կանխելու համար գունային գերազդեցությունը: Այն նաև ընդգծում է արևի ճառագայթների ոսկեգույն երանգները  ամպերի վրա, որը իր հերթին օգնում է ստեղծել մայրամուտի և լուսաբացի տպավորիչ նկարներ։

 

 

Բեմ

«Բեմ» ռեժիմը մշակվել է հատուկ կենդանի կատարումների տպավորիչ պատկերների ստացման համար։ Այն մեծացնում է գունային կոնտրաստը և օպտիմալացնում  հագեցվածությունը` իրական բեմի փայլը ընդգծելու համար:




 

Դիմանկար

Երբ Master AI-ը  դեմքի ճանաչման գործառույթի շնորհիվ հասկանում է, որ Դուք պատրաստվում եք կատարել դիմանկար, տեսախցիկն օպտիմալացնում է գունաճշգրտումը և մշակում հետևի ֆոնը՝ Ձեզ համար լավագույն դիմանկարային էֆֆեկտն ապահովելու համար։ «Դիմանկար» ռեժիմը լավագույնս համապատասխանում է մեկ կամ երկու անշարժ օբյեկտ նկարելու համար:

 

 

Խումբ

Երբ Master AI-ը հասկանում է, որ Դուք պատրաստվում եք խմբակային լուսանկար անել, այն Ձեզ տալիս է  խորհուրդներ, որոնք օգնում են ստեղծել հիանալի նկարներ: Հավանաբար, Դուք նկատեցիք, որ այս լուսանկարներում իրերը ձգված են դեպի եզրերը, և այդ իսկ պատճառով տեսափնտրիչի վրա արտացոլվում է խեղաթյուրման շրջանակը, որը և օգնում է բոլորին ունենալ հիանալի տեսք նկարում:
 

Սմարթ ստաբիլիզացիա

Երբ Master AI-ը հասկանում է, որ Դուք նկարելիս  Ձեր հեռախոսի մակարդակը չեք պահում, այն ցուցադրում է էկրանի հուշումներ, որոնք օգնում են  ուղղել տեսախցիկը: Դրանից բացի, երբ Master AI-ը հասկանում է, որ կադրում առկա է մի քանի հոգի, այն նույնիսկ խորհուրդ է տալիս՝ ինչպես կարգավորել նկարը լավագույն պատկերը ստանալու համար:

 

HUAWEI P20 դասի Master AI-ը, իր տպավորիչ գործառույթներով, անմիջապես կդառնա Ձեր լավագույն ընկերը և անբաժան ուղեկիցը: Ամեն անգամ, երբ Դուք կմիացնեք տեսախցիկը, Master AI-ը անմիջապես կվերլուծի և կհայտնաբերի տեսարանը, որի  վրա այդ պահին ուղղված է տեսախցիկը և կանցնի այդ տեսարանի համար լավագույն նկարահանման ռեժիմին։

 

Master AI-ը թույլ է տալիս ստանալ պրոֆեսիոնալին շատ մոտ նկարներ՝ երբ և որտեղ նա կցանկանա:

Master AI-ը դարձնում է յուրաքանչյուր ակնթարթն առավել հիշարժան։

 

Այժմ, երբ Դուք գիտեք ավելին HUAWEI P20 դասի անկրկնելի Master AI ֆունկցիայի մասին, կցանկանայի՞ք այն ինքներդ փորձարկել։