5G էկոհամակարգի ստեղծում
Մինչ մեր օրերը, ինտերնետի էվոլյուցիան նշանավորվեց երկու մեծ պայթյուններով․ առաջինը՝ անցյալ դարի 90-ականների ընթացքում համակարգիչների եւ կայքերի տարածմամբ, երկրորդը՝ վերջին շրջանում սմարթֆոնների տարածման և դրանց հավելվածների թվաքանակի կտրուկ աճով։
Երրորդ մեծ պայթյունը կլինի շուտով: Սակայն այս անգամ ծրագրերը չեն սահմանափակվում էկրան ունեցող սարքերով: Յուրաքանչյուր ինտերնետ միացում ունեցող սարք ներգրավվելու է: HUAWEI-ն արդեն 2025թ․ ակնկալում է 90 միլիարդ ինտերնետին միացած սարք:
5G-ի ներգրավումը կլինի հաջորդ պայթյունը:
Ինչպես և սպասվում էր, HUAWEI- ը իր վրա կվերցնի ցանցային ենթակառուցվածքը մշակելու աշխատանքները։: Սակայն HUAWEI- ը պատրաստվում է նաև զարգացնել 5G էկոհամակարգը, որտեղ այդ նոր հավելվածները կարող են անդադար զարգանալ: Ահա թե ինչու HUAWEI-ը ստեղծեց Wireless X Labs-ը:
5G-ն պետք է հեղափոխական լինի
5G-ն չպետք է լինի միայն գերարագ ինտերնետ կապի միջոց, փոխարենը, այն պետք է լինի նորարարության, գործընկերության եւ գործարարության հարթակ: Հենց դրանում է կայանում Huawei Wireless X Labs-ի նպատակը։
Wireless X Labs-ը պատրաստվում է ստեղծել հարթակ՝ 10,000 “Killer” հավելվածների հետազոտությունների, զարգացման և շուկայական լուծումների մշակման համար։
Այս նորարարական հարթակով, HUAWEI Wireless X Labs-ը պլանավորում է մշակել նորարարական արտադրանքներ եւ լուծումներ՝ աջակցելու համար մարդկանց կյանքի և աշխատանքի որակի բարելավմանը: Wireless X Labs-ը օպերատորների, տեխնոլոգիական պրովայդերների եւ ուղղահայաց ոլորտի գործընկերների միավորման համար է: Wireless X Labs- ը միավորում է օպերատորներին, տեխնոլոգիաների մատակարարներին եւ զուգահեռ ոլորտի գործընկերներին:
Սկզբում լաբորատորիան կենտրոնանալու է երեք ոլորտների վրա.
-
3.9 միլիարդ հեռախոսային օգտատերեր ամբողջ աշխարհում,
-
800 միլիոն տնային տնտեսություն, որը կստանա լայնաշերտ կապուղի 2020 թվականին,
-
Ակնկալվող 90 միլիարդ ինտերնետ միացում ունեցող IoT սարքերի ոլորտների զարգացում 2025 թվականին:
Այս օրակարգի հետ միասին, HUAWEI Wireless X Labs- ն համագործակցում է բազմաթիվ ոլորտներում առաջատար համարվող մի շարք ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Audi, DJI, General Electric, IBM, Kuka Robotics և Vodafone ընկերությունները:
Մոտ ապագայում HUAWEI Wireless X Labsը կկենտրոնանա չորս ուղղությունների վրա` Cloud AR / VR, Դրոններր, Ռոբոտատեխնիկա, եւ Տրանսպորտային Միջոցներ:
Cloud AR / VR
2025 թ.-ին Goldman Sachs- ը ակնկալում է, որ AR / VR շուկան կհասնի 182 միլիարդ դոլարի՝ դարձնելով այն ավելի խոշոր ոլորտ, քան հեռուստատեսությունը:
Դրոններ
Դրոնները կարող են օգտագործվել բազմաթիվ նպատակներով, եւ HUAWEI- ն ակնկալում է, որ այս շուկան կրկնապատկի իր ներկայիս արժեքը՝ 2020թ․ հասնելով ավելի քան 250 մլրդ դոլարի: HUAWEI Wireless X Labs-ը զբաղվում է դրոնների նորարարությամբ, որի կարիքը ունի հեռահաղորդակցության ոլորտը: Որոշ օպերատորներ օգտագործում են դրոններ, դժվար հասանելի վայրերում ցանցային ակտիվների ուսումնասիրության համար, ինչպիսիք են տանիքային կամ բլրոտ տեղանքները, սակայն նրանց աշխատանքը խոչընդոտում են դիապազոնի սահմանափակումները և տեսադաշտի կառավարման խնդիրները : Եթե դրոնները միացվեն 5G ցանցին, ապա նրանք կկարողանան անել այն, ինչ այսօր ի զօրու չեն:
Wireless X Labs- ը վերջերս Չինաստանի Unicom բջջային ցանցի հսկողության ներքո ուղեւորություն է ուղարկել դրոնը Շանհայից դեպի Գուանչժոու(1500կմ): HUAWEI Wireless X Labs- ը նաեւ աշխատում է բազային կայաններում դրոնների անլար լիցքավորման մեխանիզմի վրա, որպեսզի նման երկարաժամկետ ծրագրերը լայն տարածում գտնեն: Wireless X Labs- ը ցանկանում է, որ դրոնները լինեն ավելին, քան պարզապես տեսախցիկով զինված բազային կայանը, որ նրանք կարողանան հավաքել տվյալներ եւ վերլուծական հաշվետվություն ստեղծել։
Ռոբոտատեխնիկա
Wireless X Labs- ն աշխատում է որոշ ոլորտների ռոբոտացման վրա՝ այդ թվում, արդյունաբերության: Ընթացիկ ռոբոտաշինության ծրագրերը ռեսուրսների ինտենսիվ են, ուստի դրանք մեծապես կախված են զուտ կապակցված կապերից: Տեղափոխելով դրանք անլար ցանցի ոլորտ, կարելի է կրճատել էներգիայի սպառումը 10% -ով և կիսով չափ կրճատել մալուխային եւ տեխնիկական սպասարկման ծախսերը:
Wireless X Labs- ն նաեւ ցանկանում է ընդլայնել տնային ռոբոտների օգտագործումը: Չինաստանը ծերացող երկիր է համարվում և ունի 1 միլիոն բուժքույրերի պակաս: Շատ երկրներ գտնվում են նմանատիպ իրավիճակներում, որը հրատապ լուծում է պահանջում։
Շատ տնային ռոբոտներ կկարողանան կատարել այնպիսի գործառույթներ, որոնք Wireless X Labs- ն այսօր մշակում է՝ հեռաբուժում, հիվանդության դիստանցիոն ախտորոշում, սննդի եւ դեղորայքի մատակարարում և այլ խելացի բժշկական սարքավորումների հետ համագործակցություն։
Տրանսպորտ
Ինքնավարող տրանսպորտային միջոցները 5G- ի այցեքարտն են։ Այսօրվա ինքնավար տրանսպորտային միջոցների մեծ մասը կախված չէ բջջային ցանցերից՝ AI-ն մեքենայի մեջ է: Այնուամենայնիվ, ինչպես AR / VR-ի դեպքում, հաշվողական ծանրաբեռնվածությունը պետք է ի վերջո տեղափոխվի օգտագործողի տերմինալից մինչեւ Cloud:
HUAWEI- ը վերջերս ցույցադրել է 5G տեխնոլոգիաների միջոցով մեքենայի դիստանցիոն վարում (30 կիլոմետր հեռավորության վրա): Սա ցույց է տալիս 5G- ի ապշեցուցիչ հնարավորությունները: HUAWEI- ի ինժեներները, աշխատում են այս պրոեկտների վրա գործընկեր ինժեներների հետ, Գերմանիայում գտնվող HUAWEI լաբորատորիայում:
Ինչպես հեռախոսները և համակարգիչները անցյալում, 5G-ն, իր հսկա պոտենցիալով, կփոխի աշխարհը ապագայում։
Այսպիսով, ինչպես հասկացանք, Wireless X Labs-ը ստեղծում է նոր հնարավորությունների էկոհամակարգ:
Ուիլյամ Քսյու
Մարքեթինգի գծով պատասխանատու`Huawei Technologies