Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների առաջատարն աշխարհում
Huawei ընկերության դերը հեռահաղորդակցության սարքավորումների զարգացման ոլորտում։
Ժամանակակից աշխարհում հեռահաղորդակցության սարքավորումները նշանակալի դեր ունեն ցանկացած ոլորտում՝ լինի դա թե՛ առoրյա, և թե՛ մասնագիտական ոլորտներում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես են մարդիկ ժամանակին ապրել առանց այն հնարավորությունների, որոնք ներկայումս յուրաքանչյուրիս կյանքի անբաժան մասն են կազմում։
Շարժվելով ժամանակին ընդառաջ և այսօրվա հաղորդակցության ու կապի հասանելիությունն ու թողունակության բարձր պահանջները բավարարելու համար՝ Huawei-ն ստեղծել է հուսալի, էներգաարդյունավետ ցանց՝ ամբողջ աշխարհի մասշտաբով։ Լինելով չինական թոփ բրենդային ընկերությունների թվում՝ այն նպաստել և նպաստում է գլոբալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին՝ օրեցօր նվաճելով հերթական բարձունքներ։
Huawei-ի հաջողության պատմությունը սկսվել է տարիներ առաջ և ավելի հին է, քան Դուք հավանաբար պատկերացնում եք։ 1980-ական թվականներին, երբ Չինաստանը և չինական ժողովրդական ազատագրական բանակը չունեին իրենց սեփական հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ընկերությունը և ստիպված անհրաժեշտ ապրանքը ներմուծում էին արտաքին արտադրողներից, բանակի ծառայող և ռազմական տեխնիկ Ռեն Զենգֆեիը որոշեց հիմնադրել Huawei-ը։ Իր գոյության նախնական շրջանում ընկերությունը զբաղվում էր հիմնականում հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությամբ, և արդեն 1987 թվականին այն առաջին անգամ թողարկեց իր արտադրությունը Չինաստանի Շենժեն քաղաքում: Հաջողության ուղին բռնելուց անմիջապես հետո Huawei-ն սկսեց ընդլայնել իր արտադրողականությունը՝ աստիճանաբար հմտանալով նոր ոլորտներում ու զգալիորեն ավելացնելով իր արտադրության ծավալը։ Ըստ հիմնադիր Զենգֆեի՝ հեռահաղորդակցության սարքավորումների տեխնոլոգիան անմիջականորեն կապված էր միջազգային անվտանգության հետ և այդ իսկ պատճառով՝ Զենգֆեիը ցանկանալով զարգացնել իր երկրի տնտեսությունն ու անվտանգությունը, ստեղծեց այն ընկերությունը, որի անունն այսօր հայտնի է աշխարհի ցանկացած անկյունում։
Ներկայումս Huawei-ն առաջատար գլոբալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) խոշորագույն մատակարարն է աշխարհի մասշտաբով: Ընթացիկ նորամուծությունների, հաջողակ համագործակցության և նպաստավոր հանգամանքների շնորհիվ՝ Huawei-ն ստեղծել է մրցակցային ՏՀՏ պորտֆոլիո հեռահաղորդակցության ցանցերի, սարքերի, ինչպես նաև զանազան տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում՝ հանրությանը նորարարական գաղափարներ ու լուծումներ առաջարկելու նպատակով։
Huawei-ի կողմից առաջ բերված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նորանոր լուծումները, որակյալ արտադրանքը և ծառայությունները կիրառվում են աշխարհի ավելի քան 170 երկրներում և տարածաշրջաններում․ այլ կերպ ասված՝ ծառայում են աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդին: Իր անձնակազմի և 180,000 աշխատակիցների հետ միասին՝ Huawei-ն աշխատում է տեղեկատվական տեխնիկայի և հաղորդակցական սարքավորումների բարելավման ծրագրերի, ինչպես նաև ավելի լավ կապակցված աշխարհի ստեղծման գաղափարների շուրջ:
Ինչպես արդեն նշվեց, Huawei ընկերությունը պատկանում է աշխարհի՝ հեռահաղորդակցային սարքավորումներ արտադրող և ցանցային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունների շարքին՝ կազմելով համաշխարհային շուկայական մասնաբաժնի շուրջ քառորդ մասը։ Huawei-ը VoIP-ի ու IMS-ի առաջատար արտադրողն է համաշխարհային շուկայում: Այն նաև հանդիսանում է երթուղիչների, ethernet ցանցի և օպտիկական հեռակաոավարման սարքավորումների հիմնական արտադրողներից մեկը:Հարկ է նշել, որ նույնիսկ ունենալով այնպիսի ուժեղ մրցակիցներ, ինչպիսին են Ericsson-ը, ZTE-ն ու Ciena-ն՝ այն միևնույն է շարունակում է մնալ գերիշխող ընկերություն համաշխարհային շուկայում: Ավելին՝ ըստ 2016 թվականի եկամտային տվյալների՝ Huawei-ն աշխարհի առաջատար հնգյակում զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը։ Հատկանշական է, որ մինչ օրս Huawei-ը շարունակում է պահել իր առաջատար դիրքերը հեռահաղորդակցության սարքավորումների արտադրության և ցանցային ծառայությունների մատուցման ոլորտում ՝ օրեցօր բարձրացնելով իր անվան համբավը և ձգտելով նորանոր հաջողությունների։
Դե ի՞նչ, հետաքրքրե՞ց այս հոդվածը: Huawei բրենդի առավելություններին և ընկերության նվաճումների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել սեղմելով այստեղ: