Facebook Image Tracker
Ինչպե՞ս է HUAWEI-ի աշխատակիցների գործունեությունը կապված ընկերության հաջողության հետ։ | Բլոգ

Ինչպե՞ս է HUAWEI-ի աշխատակիցների գործունեությունը կապված ընկերության հաջողության հետ։

Ահա, թե որն է HUAWEI-ի հաջողության գրավականներից մեկը։

Ինչպես նշել է հայտնի ամերիկացի գրող և փիլիսոփա Էլբերտ Հաբարդը (1856 - 1915)․ «Հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ հաջողության գաղտնիք գոյություն չունի:»

Իսկապես, HUAWEI ընկերությունը չի էլ թաքցնում, որ իր զարգացման և ամենօրյա առաջընթացի գործում  եթե ոչ գլխավոր, ապա հիմնական դեր են խաղում ընկերության աշխատակիցները։ Այսպիսով, ամենևին էլ գաղտնիք չէ, թե ինչն է հանդիսանում HUAWEI-ի գործունեության շարժիչ ուժը։



Ի տարբերություն շատ ընկերությունների, որոնց աշխատակիցները ընտրվում են ըստ ստանդարտ նորմերի ու կանոնների, HUAWEI-ում աշխատակիցների ընտրությունը կատարվում է յուրօրինակ արժեքային համակարգի հիման վրա։ Հետաքրքիրն այն է, որ HUAWEIընկերությունում աշխատանքի անցնելու համար դիմորդներին առաջնահերթ խրախուսվում է լինել ստեղծարար և ունենալ գաղափարական փայլուն մտքեր։ Չէ՞ որ հենց այդպիսի մարդկանց ունակությունների շնորհիվ է, որ HUAWEI-ին հաջողվել է բռնել արագ զարգացման ուղին։

HUAWEI-ում աշխատում են մարդիկ, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գիտական ​​հետազոտությունների հանդեպ և ներկայացնում են գերազանց արդյունքներ՝ ամբողջովին նվիրվելով իրենց աշխատանքին։ HUAWEI-ը գնահատում է նվիրված աշխատանքը, այդ իսկ պատճառով էլ փորձում է ամեն կերպ օգնել և խթանել իր աշխատակիցների մոտիվացիան՝ պարգևատրելով նրանց ըստ իրենց պարտականությունների իրագործման ստացված արդյունքների։ Օրինակ՝ ընկերության գործունեության առաջին տարիներին յուրաքանչյուր նոր աշխատակցին տրամադրվում էր վերմակ և ներքնակ: Հավանաբար կհարցնեք՝ ինչու՞։ Բանն այն է, որ նրանցից շատերը այնքան նվիրված էին իրենց աշխատանքին, որ օր ու գիշեր մնում էին իրենց գրասենյակներում և  քնում էին  գրասենյակի  անկյուններում։



Այս մասին HUAWEI-ի աշխատակիցներից մեկը նշում է. «Մեզ տրամադրված այդ բարձերն ու ներքնակները ծանր, քրտնաջան աշխատանքի խորհրդանիշ էին, և այդ գաղափարը այժմ վերափոխվել ու դարձել է մոտիվացիոն մեծ ուժ, որը ստիպում է աշխատողներին եռանդ ու ջանք ներդնել իրենց կատարած աշխատանքի մեջ»:

Հարկ է նշել, որ ըստ HUAWEI-ի փորձի՝ նվիրված աշխատուժը ընկերություններին ավելի մրցունակ է դարձնում և բացում է հաջողության տանող նորանոր դռներ։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ HUAWEI-ի նվաճումները մասնավորապես կապված են աշխատակցիցների ընտրության հետ, լինի դա թե՛ ուղղակի, և թե՛ անուղղակի կերպով։ Ընկերության վարած քաղաքականությունը և սահմանված նորմերը խրախուսում են գնահատել յուրաքանչյուր աշխատակցի անհատականությունը և հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուրի դրական ու յուրօրինակ առանձնահատկություններին։



HUAWEI-ը մշակել և ստեղծել է աշխատակիցների սեփականության մի համակարգ, որտեղ նրանք ունեն իրենց վիրտուալ բաժնետոմսերը, որոնք վաճառքի ենթակա չեն և պարգևատրվում են աշխատանքի արդյունավետ կատարման համար։ Աշխատակիցների՝ ընկերությունը լքելու դեպքում, այդ բաժնետոմսերը վերադարձվում են ընկերությանը, իսկ աշխատակիցները փոխհատուցում են ստանում դրանց դիմաց:

HUAWEI-ն ունի իր կառավարման ենթակառուցվածքը․ այն ղեկավարվում է մի շարք մենեջերների կողմից, մինչդեռ վերջնական որոշում կայացնողը ընկերության հիմնադիր Ռեն Զենգֆեին է։ Յուրաքանչյուր հինգ տարին մեկ միությունն ընտրություններ է անցկացնում տնօրենների խորհուրդը կազմելու նպատակով: Ընտրությունների ընթացքում 51 թեկնածուներից ընտրվում են առավելագույն ձայներ հավաքած 17-ը, ովքեր էլ հետագայում կազմում են տնօրենների խորհուրդը։

Դե ինչ, այս տեղեկատվական նյութը ընթերցելուց հետո պարզ է դառնում, որ հաջողակ ընկերություն դառնալու համար շատ կարևոր է ունենալ ստեղծարար և նվիրված անձնակազմ, որը կանի ամեն ինչ ընկերության զարգացման և առաջխաղացման համար։