Huawei P20 սմարթֆոնների դաս՝ լավագույն տարբերակն այլընտրանքների մեջ
Huawei-ը թողարկել է նոր սերնդի սմարթֆոններ՝ Huawei P20 դասն իր նոր, հզոր առանձնահատկություններով, որոնք, անշու՛շտ, Ձեզ կզարմացնեն և կհիացնեն։
Huawei P20 Pro, P20 և P20 Lite` դիմավորեք հերթական երկար սպասված սմարթֆոնների մոդելները, որոնք վերջապես թողարկվեցին 2018 թվականին: Երբ Ձեզ ներկայացնում են վերջերս թողարկված հզոր սմարթֆոնների դաս, ճիշտ ընտրություն կատարելը դառնում է ամենադժվար որոշումներից մեկը։ Չէ՞ որ անհրաժեշտ է ընտրել այն, որն իր հնարավորություններով ամբողջովին կհամապատասխանի Ձեր պահանջներին, իսկ Huawei P20 դասի մոդելները մեկը մյուսից իդեալական են։
Այս հոդվածում ներկայացված են Huawei P20 մոդելների բոլոր բնորոշ հատկանիշներն ու առաջադեմ առանձնահատկությունները: Եղե՛ք պատրաստ, քանի որ պատրաստվում ենք մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր դիզայներական մասնիկ, ինչպես նաև սմարթֆոնի հատկանշական ֆունկցիաները:
Huawei P20
Ոգեշնչված լինելով լուսային էներգիայի առկայծումներով, որոնցով լի է մեր տիեզերքը, Huawei-ի ստեղծամիտ դիզայներները ստեղծեցին նոր սմարթֆոն, օգտագործելով տիեզերական գեղեցկության տարրերը: «Մթնշաղային» և «Կեսգիշերային կապույտ» մոդելները ապահովված են վակուումային պաշտպանիչ ծածկույթով և ունեն փայլուն մակերևույթ: Բացի այդ, սմարթֆոնի կորացված ապակին ստեղծում է տեսողական լայն դաշտ և դարձնում սմարթֆոնի էկրանի դիզայնն էլ ավելի գրավիչ։
Սմարթֆոնի էկրանի չափսը մեծ առավելություն է, քանի որ 5.8 դյույմանի RGBW պարամետրերն ապահովում են պայծառ էկրան, միաժամանակ առաջարկելով էներգախնայողության հնարավորություն։
Huawei-ի և Leica-ի համագործակցությունը ստեղծել է լուսանկարչության նոր, բարձր մակարդակ: Մինչդեռ Huawei P20 Pro-ն հանդես է գալիս եռակի տեսախցիկով, P20-ն ունի երկակի, բայց բավականին հզոր տեսախցիկ։ Օգտագործելով Գիշերային ռեժիմը Դուք կարող եք ստանալ անհավատալի լուսանկարներ, նույնիսկ գիշերային լուսավորության պայմաններում, իսկ ցերեկային պայմաններում կարող եք ստանալ արտակարգ պատկերներ՝ բարձր կոնտրաստային և որակյալ էֆեկտներով։
Հատկանշական է, որ Huawei P20 սմարթֆոնը հանդիսանում է լավագույն հեռախոսներից վիդեո նկարահանման համար: Huawei-ը հպարտ է ստեղծել արդյունավետ կայունացման համակարգով, արտակարգ ավտոֆոկուսով, ինչպես նաև ցածր ձայնի կատարյալ ձայնագրման հնարավորությամբ մոդել։ Սմարթֆոնը ունի super slow motion համակարգ՝ ֆիքսելով 960 կադր/վարկյանում։
Ինչպես Huawei P20 Pro-ն, այնպես էլ P20-ը հանդիսանում է առաջատար մոդել լուսանկարահանման ոլորտում: Այս մոդելը ունի 20 + 12 երկակի Leica տեսախցիկ, ինչպես նաեւ 24ՄՊ դիմային տեսախցիկ անթերի ինքնանկարների համար, այլ կարևոր առանձնահատկություններ, ինչպիսիք են Kirin 970 պրոցեսորը և 3D մոդելավորման գործառույթը:
Huawei P20 սմարթֆոնի հզոր մարտկոցը հնարավորություն է տալիս վայելել Ձեր սիրելի զբաղմունքն ավելի երկար ժամանակահատվածում: 3400 մԱ/ժ արագությամբ մարտկոցը կարող է արագ լիցքավորվել և ապահովել սմարթֆոնի երկարաժամկետ կիրառություն:
Huawei P20 Pro
Ներկայումս Huawei P20 Pro-ն Huawei-ի պորտֆոլիոյի ամենաթանկ սմարթֆոնն է, և իհարկե, ունի ամենաբարձր որակական առանձնահատկությունները: Նախ և առաջ, հարկ է նշել, որ առաջին աչքի ընկնող հատկանիշը հենց մոդելի իրանի յուրահատուկ դիզայնն է։ Այժմ սմարթֆոնը հասանելի է նոր գրադիենտային գունային գամմայով` «Մթնշաղային կապույտ» և «վարդագույն ոսկի», որոնք յուրահատուկ տեսք են հաղորդում գունային էլեմենտներին : 6.1 դյույմանի անկյունագծով FullView OLED էկրանը և առանց շրջանակի մատնահետքի սքաներն ապահովում են էկրանի լրացուցիչ տեղեկատվական տարածք: Հաջորդ հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ օգտագործելով Huawei P20 Pro՝ Դուք կարող եք միացնել Natural Tone Display ռեժիմը և սմարթֆոնը կկարգավորի լուսավորությունից կախված գունային ջերմաստիճանը` առաջարկելով թղթի էֆեկտ:
Եթե փնտրում եք ժամանակակից սմարթֆոն լուսանկարչական գերհզոր հնարավորություններով, ապա Huawei P20 Pro-ն իդեալական մոդել է Ձեզ համար, որը գերազանցում է մրցակից սմարթֆոններին իր Leica եռակի տեսախցիկով: 20 ՄՊ մոնոխրոմ, 40 ՄՊ RGB և 8 ՄՊ Telephoto տեսախցիկները թույլ են տալիս ստանալ հստակ և հարուստ մթնոլորտային լուսանկարներ՝ ապահովելով գույնի ճշգրտություն և հստակություն թե՛ գիշերային, և թե՛ ցերեկային լուսավորության պայմաններում: Բացի այդ, Leica տեսախցիկի հետ Դուք կարող եք ունենալ պատկերի մինչև 5X Hybrid խոշորացում և հեշտությամբ պատկերել մեծ հեռավորության վրա գտնվող առարկաները կամ մարդկանց։ Huawei P20 Pro-ի մեկ այլ հզոր գործառույթով Դուք կարող եք ֆիքսել Ձեզ շրջապատող աշխարհը՝ ստանալով կենդանի պատկերներ։ 960 fps ֆունկցիան՝ Super Slow Motion ֆունկցիայի հետ միասին, թույլ կտան Ձեզ վայելել ձեր կյանքի կարևոր պահերը՝ ֆիքսելով դրանք դանդաղեցված տեսահոլովակում: Զարմանալի է, այդպես չէ՞:
Huawei P20 Pro-ն իր 24 մեգապիքսելանի տեսախցիկով իդեալական մոդել է նաև ինքնանկարների սիրահարների համար: Կարո՞ղ եք գուշակել, թե ինչու: Քանի որ մոդելն ունի ներկառուցված 3D դեմքի մոդելավորման տեխնոլոգիա, որը թույլ է տալիս կարգավորել ինքնանկարահանման գործընթացը, այն կօգնի ստանալ գեղեցիկ ինքնանկարներ ցանկացած անկյունից: Սմարթֆոնի 3D դիմանկարային լուսավորության գործառույթը նաև առաջարկում է այնպիսի լուսային ռեժիմներ, ինչպիսիք օգտագործվում են լուսանկարահանման ստուդիաներում։ Այս գործառույթն, անշու՛շտ, կվերածի Ձեր ինքնանկարներն իրական լուսանկարչական գլուխգործոցների։
Հատկանշական է նաև այն, որ Huawei P20 Pro-ն հագեցած է Kirin 970 պրոցեսորով և ունի ներկառուցված NPU: Այժմ Դուք կարող եք ունենալ նոր պրեմիում հավելումներ, ինչպես նաև մի շարք ստեղծագործական գործիքներ։ Մյուս կողմից, 4000 մԱ/ժ մարտկոցն ապահովում է սմարթֆոնի երկարաժամկետ օգտագործումն և արդյունավետ արտադրողականություն։
Ստեղծված ապահովելու հստակ և որակյալ լուսանկարներ՝ Huawei P20 Lite-ի Leica կրկնակի տեսախցիկը կոգերշնչի օգտատերերին դառնալ հմուտ լուսանկարիչ և ստանալ գեղեցիկ պատկերներ անկախ օրվա ժամից: P20 Lite-ը պատկանում է Huawei սմարթֆոնների ամենահզոր շարքին, ուստի այն կարող է մատուցել Ձեր սպասված արդյունքները: Բարձր թույլտվությամբ և 78 ° լայնության անկյունագծով Huawei P20 Lite-ը սմարթֆոնի բավականին գրավիչ մոդել է, որի հետ գունագեղ և հստակ ինքնանկարները երաշխավորված են: 3D ձևավորման և դեմքի ճանաչման գործառույթները և դիմանկարային կադրերի օպտիմալացումը աշխատում են լույսի և ստվերի կարգավորման վրա՝ ստեղծելով հարթ և բարձրորակ լուսանկարներ ցանկացած լուսավորության պայմաններում: Այս սմարթֆոնն, անկասկա՛ծ, կստիպի Ձեզ սիրել լուսանկարչական արվեստը:
Դեմքի ճանաչման ֆունկցիան ևս մեկ հիանալի առանձնահատկություն է, որը Դուք կվայելեք այս սմարթֆոնի օգտագործման ժամանակ: Դուք կարող եք հեշտությամբ հանել արգելափակումից Huawei P20 Lite-ն ընդամենը նայելով էկրանին: Դեմքի ճանաչման բարդ ալգորիթմների համար պահանջվում է ընդամենը 800 միլիվայրկյան սմարթֆոնն արգելափակումից հանելու համար։ Այս սմարթֆոնի հետ Դուք կարող եք զգալ ապահով, նույնիսկ երբ քնած եք, քանի որ ոչ ոք չի կարող միացնել Ձեր սմարթֆոնն առավելագույն պաշտպանության առկայության շնորհիվ:
Huawei P20 Lite-ը նաև առանձնանում է իր անվտանգ և արագ լիցքավորման ֆունկցիայով: Արագ լիցքավորման տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը, նույնիսկ եթե շտապում եք, և լիցքավորելու համար շատ քիչ ժամանակ ունեք: Բացի այդ, Huawei-ի խելացի տեխնոլոգիան, որը նախատեսված է էներգիայի սպառումը կառավարելու համար, կարող է օպտիմալացնել էներգիայի սպառումը և երկարացնել Ձեր սմարթֆոնի մարտկոցի դիմացկունության ժամկետը:
Huawei P20 Lite-ի առաջարկած Bluetooth կապի միջոցով երկու սարքի միաժամանակ միացման հնարավորությունը հատկապես կարևոր է ակտիվ ապրելակերպ վարող օգտատերերի համար: Օրինակ, սպորտով զբաղվելուց, Դուք կարող եք հեշտությամբ սմարթֆոնին միացնել ականջակալը և խելացի ապարանջանը, կամ օգտագործել Bluetooth-ի նավիգացիոն ֆունկցիան առանց հեռախոսազանգն անջատելու: Հարմար է թվում, այդպես չէ՞:
Դժվար է չհիանալ և չոգեշնչվել Huawei P20 սմարթֆոնների դասի հզոր հնարավորություններով ու ֆունկցիոնալ առանձնահատկություններով։ Huawei P20 Pro, P20 և P20 lite՝ այս նորարարական մոդելները հենց այն են, ինչ շատերն այժմ փնտրում են: Երբ ծանոթանաք ներկայացված տարբերակներից որևէ մեկին, այն անմիջապես կտպավորվի Ձեր հիշողության մեջ: Դիզայնը, բարձրորակ տեսախցիկներն ու օգտակար գործառույթները միանշանակ դարձնում են Huawei P20 շարքը պրոֆեսիոնալ սմարթֆոնների դաս՝ նախատեսված առավելագույն հարմարության համար: