Facebook Image Tracker
Լավագույն Huawei բջջային հեռախոսները, որոնք կարող եք ձեռք բերել հենց հիմա | Բլոգ

Լավագույն Huawei բջջային հեռախոսները, որոնք կարող եք ձեռք բերել հենց հիմա

 

Չինական Huawei ընկերությունն ունի բջջային հեռախոսների լայն տեսականի՝ հագեցած գերժամանակակից պարամետրերով և գործառույթներով։ Փորձելով հեշտացնել Ձեր ընտրությունը՝ Ձեզ ենք ներկայացնում այն լավագույն բջջային հեռախոսները, որոնք Դուք կարող եք ունենալ հենց այս պահին։ Այստեղ Դուք կգտնեք Ձեր նպատակներին ու միջոցներին համապատասխան սմարթֆոն՝ Ձեր հինը նորով փոխարինելու համար։ Դե ինչ, եկեք սկսենք։

  

1. Huawei P10 և P10 Plus

Huawei P10-ն ունի 5.1 դյույմ IPS LCD էկրան՝ 1,920 x 1,080 կետայնությամբ, իսկ P10 Plus-ն ունի ավելի մեծ՝ 5.5 դյույմ IPS LCD էկրան՝ 2,560 x 1,440 կետայնությամբ։ Երկուսն էլ ունեն Kirin 960 պրոցեսոր։ P10 –ն ունի 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն, իսկ P10 Plus-ը՝ 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Երկու սմարթֆոններն էլ ունեն երկակի 20+12 ՄՊ Leica տեսախցիկ։ Այս սմարթֆոններով Դուք կարող եք ունենալ հիանալի նկարներ, իսկ էկրանի չափը հեշտությամբ թույլ կտա կառավարել այն մեկ ձեռքով։ Կարիք չկա անհանգստանալու նաև մարտկոցի մասին, քանի որ շնորհիվ HUAWEI SuperCharge տեխնոլոգիայի՝ ցածր լարումով և ջերմաստիճանով արագ և անվտանգ օգտագործումն ու գերարագ լիցքավորումն ապահովված են։ Այս սմարթֆոնների գրավիչ կողմերից է նաև շքեղ կանաչ գույնը, ինչը հեռախոսին հաղորդում է բացառիկ գեղեցկություն։

  

2. Honor 9

3D կորացված ապակիով և «Photoengraving» տեխնոլոգիայի միջոցով մշակված անկրկնելի դիզայնով Honor 9-ը անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 5.15 դյույմ էկրանով և Kirin 960 պրոցեսորով Honor 9-ը հանդես է գալիս անհավանական գունային բազմազանությամբ և այժմ արդեն մոխրագույնով։ Սմարթֆոնը հագեցած է երկակի տեսախցիկով (20+12ՄՊ), ինչը հնարավորություն կտա Ձեզ ստանալ աներևակայելի նկարներ, ինչպես հմուտ լուսանկարիչը թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում։ Երաժշտություն լսելը նույպես կլինի անչափ հաճելի՝ շնորհիվ Huawei Histen տեխնոլոգիայի, որն ականջակալներով թույլ կտա Ձեզ զգալ համերգային ծրագրի հյուր։ Իսկ շնորհիվ EMUI 5.1 ինտերֆեյսի, ուսումնասիրելով օգտատիրոջ նախընտրությունները, հավելվածների բացման արագությունը բարձրանում է միջինը 20%-ով, իսկ էներգիայի ծախսերը խաղեր խաղալիս հնարավորինս նվազում են։ Honor 9-ի հետ Դուք նաև կլինեք ապահով՝ շնորհիվ դիմային հատվածում տեղակայված մատնահետքի սքաների, որն արագորեն հանում է սմարթֆոնն արգելափակումից։

  

3. Միջին գնային սահմաններում լավագույն Huawei P10 Lite-ը

Այս տարի ավելի վաղ արտադրված սմարթֆոնն իր գնի համեմատ ունի բավականին հարուստ հնարավորություններ։ Հեռախոսն ունի որակյալ 12 և 8 մեգապիքսել տեսախցիկներ, մարտկոցի երկարատև աշխատանք և արագ լիցքավորման հնարավորություն, Էկրանի հարմարավետ՝ 5,2 դյույմ չափս և մատնահետքի սքաներ՝ Ձեր տվյալների գաղտնիության պահպանման համար։ Կարելի է ասել, որ այս սմարթֆոնը Huawei P10-ի ավելի բյուջետային տարբերակն է։ Հեռախոսը կարողանում է ինտերնետ մատակարարել միանգամից 4 սարքի, հասկանալ ժեստերը և մուտք գործել մի քանի սոցցանց միանգամից։ Իսկ սելֆիի սիրահարները կարող են գոհունակությամբ օգտվել սմարթֆոնի որակյալ տեսախցիկներից։

  

4. Huawei Y5 2017 - լավագույն բյուջետային սմարթֆոնը

Հեռախոսը հագեցած է ժամանակակից հնարավորություններով և միևնույն ժամանակ բավական բյուջետային է։ Այն ունի 5 դյույմ HD էկրան, 3000 մԱ/ժ մարտկոց, 1.4 ԳՀց, 4 միջուկանի պրոցեսոր, 8 ՄՊ և 5 ՄՊ տեսախցիկ։ Ինչպես տեսնում եք, հեռախոսը Ձեզ ընձեռում է հիանալի հնարավորություն՝ ունենալ հեռախոսի երկարատև աշխատանք, նկարել բարձրորակ նկարներ՝ շնորհիվ երկակի լուսարձակմամբ տեսախցիկի, վայելել Ձեր սիրելի խաղերը, երաժշտությունն ու այլ հավելվածները։ Իսկ Easy Key հնարավորության միջոցով Դուք կարող եք արագ մուտք գործել Ձեր նախընտրած հավելվածը՝տեղադրելով արագ մուտքի պայմանանշանները (shortcuts)։ Իրոք որ հիանալի ընտրություն է։

 

Այս ցուցակում ընդգրկված են Huawei սմարթֆոնների մի մասը՝ փորձելու օգնել Ձեզ կատարել ընտրություն սմարթֆոնների լայն շուկայում։ Մնացած Huawei բջջային հեռախոսներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր խանութ-սրահ կամ սեղմելով այստեղ։