Այն ամենն, ինչ Դուք պետք է իմանաք Huawei-ի Leica տեսախցիկների մասին
Բոլորի կողմից շատ սիրված Huawei ընկերությունը ներկայացել է Leica տեսախցիկներով զինված սմարթֆոններով։ Շատերս ստանում ենք հիանալի լուսանկարներ, վայելում գեղեցիկ տեսահոլովակներ, վերհիշում հաճելի ակնթարթներ շնորհիվ հենց այս տեսախցիկի։ Այնուամենայնիվ, կան հետաքրքիր փաստեր Leica տեսախցիկների մասին, որոնք Դուք պետք է իմանաք և ևս մեկ անգամ հպարտանաք դրանցով։
Երբ Huawei-Leica համագործակցությունն առաջին անգամ տեղի ունեցավ, ներկայացվեց Huawei P9-ը՝ իր երկակի տեսախցիկով։ Այն ժամանակից ի վեր, Leica տեսախցիկները ներկայացվեցին նաև Huawei Mate 9, Mate 10 և Huawei P10 սմարթֆոններում։
Ինչպես տեղի ունեցավ այս համագործակցությունը և ինչու՞ հենց Leica
Լին, ով Huawei-ի հետ է արդեն 21 տարի և վերջին վեց տարիների ընթացքում ընդգրկված է սպառողական բիզնեսի խմբում, բացահայտում է․
«Լուսանկարչությունն այն եզակի միջոցն է, որը թույլ է տալիս պահպանել մեր փոփոխվող կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։ Այդ վայրկյանները ստեղծում են անմոռանալի հիշողություններ, որոնք կարող են պարզապես հուշեր դառնալ առանց լուսանկարների։ Իսկ որակյալ լուսանկարները ստիպում են վերապրել մեր հիշողությունները նորովի և փորձել վերադարձնել ցանկալի ակնթարթները։»
Leica-ն 1914 թվականին ստեղծված Գերմանական կազմակերպություն է, արտադրում է օպտիկական ոսպնյակներ և տեսախցիկներ՝ հայտնի է բազմաթիվ դիմանկարներով և փողոցային լուսանկարչական պատկերներով։ Բացի այդ Leica-ն հայտնի է ֆիլմ արտադրության մեջ, բազմաթիվ ֆիլմեր նկարահանվել են Leica օպտիկական ոսպնյակների շնորհիվ։
Այսպիսով նպատակն էր այդպիսի անհավանական որակը փոխանցել սմարթֆոնին, և թույլ տալ ունենալ որակյալ տեսախցիկ ու հեռախոս մեկ սարքավորման մեջ։ Huawei-ը տեխնիկապես հնարավոր դարձրեց դա՝ այն անվանելով համատեղ ստեղծագործություն։ Դրա շնորհիվ սպառողներին հասանելի դարձավ այդ բացառիկ հնարավորությունը՝ սմարթֆոն+ HD տեսախցիկ։
Կարմիր, կանաչ, կապույտ (RGB) + մոնոխրոմ
Այսպիսով, Huawei-ը ներկայացրեց կարմիր, կանաչ, կապույտ գունային սենսորը մոնոխրոմի հետ միասին՝ որպես զույգ աչքեր։ Ոչ թե ֆիլտրային սև ու սպիտակ, ինչպես շատ հեռախոսներում, այլ իրական մոնոխրոմ սենսոր։ Այս օրերին շատ հեռախոսներ ունեն երկակի տեսախցիկ, բայց հենց այս հատկանիշն է նրան որակ հաղորդում։
LEICA լուսանկարահանումը
Գաղափարի իրականացման առաջին քայլը եղավ փոքրիկ օպտիկական ոսպնյակը հեռախոսի իրանի վրա նախագծելը։ Շնորհիվ Leica-ի խորաթափանցության, Huawei-ի ինժեներական թիմը կարողացավ բարելավել ոսպնյակի մոդուլացիայի փոխանցման գործառույթը (MTF), ինչը հնարավորություն տվեց կարգավորել լույսն ու ստվերը։ Դա հատկապես էական նշանակություն ունի սև ու սպիտակ լուսանկարներ ստանալիս։
Հետաքրքիրն այն է, որ երբ Huawei-ի ինժեներները նախատիպ հեռախոսը բերեցին Leica-ի գրասենյակ, նրանք հաճելիորեն զարմացան՝ տեսնելով, որ Leica-ի լաբորատորիաներում իրենց տեսախցիկների համար օգտագործվում են փորձարկման նույն մեթոդներն ու սարքավորումները։ Այնուամենայնիվ, սկզբնական փորձարկումները ցույց տվեցին Leica-ի բարձր չափանիշներին ոչ բնորոշ որակներ և ետ ուղարկվեցին, մինչև յուրաքանչյուր նկար չարժանացավ Leica-ի բարձր հավանությանը։
LEICA-ի խիստ չափանիշները
Huawei-ի յուրաքանչյուր առաջատար մոդելի հետ Leica-ն ավելի պահաջկոտ է դառնում իր չափանիշներում։ Huawei –ի ինժեներներն ամեն շաբաթ ուղևորվում են Leica և վերադառնում Շանհայ (որտեղ Mate և P դասի հեռախոներն արտադրվել են)՝ արժանանալու օպտիկական դիզայնի և նկարի որակի հավանությանը։ Այդ ամենն արվում է, որպեսզի Դուք ունենաք Leica-ի խիստ չափանիշներին համապատասխան տեսախցիկ ունեցող սմարթֆոն։
Huawei-ը, Leica-ն և Huawei-ի արտադրող թիմն ամեն ինչ անում են, որպեսզի ճիշտ համապատասխանեցնեն տեսախցիկի երկակի ոսպյակները։ Պետք է հաշվի առնել, որ գործ ունենք երկակի տեսախցիկի հետ, որտեղ շատ կարևոր է համաչափությունը։
Դե ինչ, այժմ իսկապես կարող եք հպարտանալ ոչ միայն Ձեր Huawei սմարթֆոնով, այլև դրանում տեղադրված Leica ամենաբարձր չափանիշներն ունեցող տեսախցիկով։