Facebook Image Tracker
Սմարթ ժամացույցների առավելությունները | Բլոգ

Սմարթ ժամացույցների առավելությունները

 

Այսօրվա գերժամանակակից աշխարհում Սմարթ ժամացույցների օգտագործումը ժամանակի ընթացքում ավելի պահանջված է դառնում, եւ դա բնավ պատահական չէ։ Սմարթ ժամացույցների շնորհիվ միաժամանակ բազմաթիվ ֆունկցիաներ կատարելը դարձել է ավելի հեշտ։ Ստորեւ ներկայացնում ենք առավելություններից մի քանիսը։

Ծանուցումներ

Որոնց շնորհիվ հնարավոր է անմիջապես տեսնել թե ինչ հաղորդագրություն է եկել Ձեր հեռախոսին, առանց վերջինիս առկայության Ձեր ձեռքում։ Ընդամենը ձայնային հրամանով կարելի է պատասխանել հաղորդագրություններին եւ պատասխանել զանգերին Սմարթ ժամացույցի միջոցով։

 

Բիզնես Էթիկետ

Երեւի թե բոլորս հայտնվել ենք այնպիսի պայմաններում, երբ հեռախոսին պատասխանելը կամ հետեւել թե ինչ ծանուցում է եկել տեղին չէ, այս պարագայում նորից օգնության է հասնում Սմարթ ժամացույցը, մեկ անգամ հայացք գցելով Սմարթ ժամացույցին՝ Դուք անմիջապես տեղյակ կլինեք անհետաձգելի գործերից։

 

Հարմարավետություն

Որքան է պատահել, երբ ծանր ճամպրուկների առկայության պատճառով կարեւոր զանգերին կամ հաղորդագրություններին պատասխանելը պարզապես անհնարին է եղել, այս պարագայում եւս Սմարթ ժամացույցը օգնության է հասնում եւ հնարավորություն է տալիս ձեռքի մեկ շարժումով թե՝ պատասխանել, թե՝ ծանուցումներին հետեւել եւ անգամ կատարել վճարումներ։

 

Զանգերին պատասխանել

Դուք կարող եք ընդունել եւ անջատել զանգը, ինչպես նաեւ Սմարթ ժամացույցների որոշակի տեսակներ թույլ են տալիս պատասխանել զանգերին եւ խոսել ականջակալների օգնությամբ։ Այս տարբերակը շատ հարմար է հատկապես վարելու ժամանակ։ Սմարթ ժամացույցը մշտապես եւ ամենուրեք կապի մեջ լինելու հնարավորություն է տալիս։ Ի դեպ, HUAWEI WATCH 2 մոդելի հետ, որն ունի SIM քարտի կամ ներկառուցված eSIM-ի օգտագործման հնարավորություն, հնարավոր է օգտվել 4G կապից՝ նույնիսկ առանց սմարթֆոնի օգտագործման: Ստացեք զանգեր և հաղորդագրություններ` անկախ ձեր գտնվելու վայրից:

 

 

Ֆիթնես օգնական

մարզումների ժամանակ սրտի, շնչառական աշխատանքի, կալորիաների այրման եւ ընդհանուր օրգանիզմի կարգավիճակին հետեւելու շատ հարմարավետ տարբերակ է։ Օրինակ Huawei Watch 2-ի շնորհիվ սրտի աշխատանքի ռիթմը չափվում է մշտապես և բարձր ճշտությամբ: Դուք կարող եք դիտել վերջին 6 ժամվա ընթացքում գրանցված սրտի աշխատանքի ռիթմի գրաֆիկը: Տվյալ ֆունկցիան հասանելի է նաև հանգստի ժամանակ: Պարզապես գործարկեք ծրագիրը և HUAWEI WATCH 2-ը կհուշի, թե երբ ավելացնել/պակասեցնել արագությունը կամ կանգ առնել: Զբաղվեք վազքով կամ հեծանվավազքով փողոցում՝ GPS-ի օգնությամբ կազմելով երթուղին ժամացույցի էկրանին:

 

Մարտկոցի երկարակեցություն

Ի տարբերեւթյուն շատ սմարթֆոնների, սմարթ ժամացույցն ունի մարկտոցի երկար աշխատելու առավելություն, որը հիմնականում Bluetooth-ի շնորհիվ է, քանի որ այն քիչ հզորություն է պահանջում։ Huawei Սմարթ ժամացույցի մարտկոցի աշխատանքի տևողությունը առանց վերալիցքավորման կազմում է ավելի քան 2 օր, իսկ «ժամացույց» ռեժիմում՝ նույնիսկ ավելի երկար:

 

 

Այսպիսով, եթե դեռ կասկածում եք գնել Սմարթ ժամացույց թե ոչ, ապա միանշանակ պատասխանն է՝ ԱՅՈ։

Ի դեպ, Huawei Watch 2-ի այլ առավելություններին եւ գնին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղմամբ: