Facebook Image Tracker
Huawei SafeCity. Բարձրացնելով համաշխարհային անվտանգությունը | Բլոգ

Huawei SafeCity. Բարձրացնելով համաշխարհային անվտանգությունը

 

Մայիսի վերջին տեղի ունեցած Critical Communications World 2017 ամենամյա կոնֆերանսի ժամանակ Huawei ընկերությունը ներկայացրել է eLTE տեխնոլոգիայի վրա հիմնված SafeCity լուծումը:

 

 

Այն ստեղծվել է Huawei-ի եւ նրա գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով եւ միտված է համաշխարհային անվտանգության բարձրացմանը: Այս ռազմավարությունն ուղղված է ոչ միայն մունիցիպալ (քաղաքային) ծառայություններին, այլեւ ամբողջ պետությունների՝ վստահելի եւ ունիվերսալ համալիր կոնվերգենտ լուծումներ եւ ծառայություններ մատուցելու համար. հիմքում անլար ցանցերն են: Լուծման հիմքում իրավապահ մարմինների համար ներառված են նաեւ տվյալների մշակման եւ պահպանման Cloud («ամպային») համակարգերը

 

 

Ըստ Huawei ընկերության, մեծ քաղաքների տնտեսությունների արագ զարգացումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը ենթադրում է, որ մարդկանց եւ նրանց ունեցվածքի անվտանգության արդյունավետ ապահովումն ավելի ու ավելի բարդ է դառնում: Նման խնդրի առաջ են կանգնած կառավարական մարմիններն ու քաղաքային իշխանությունները՝ հատկապես զանգվածային միջոցառումների անցկացման եւ արտակարգ իրավիճակների ժամանակ: Նշվում է, որ ռադիոկապի ավանդական նեղագիծ ձայնային ցանցերն արդեն ի վիճակի չեն բավարարել այն պահանջները, որոնք որ պետք է ունենան ապագայի ցանցերը:   

 

Եւ ահա Huawei ընկերության eLTE SafeCity-ն օգնում է լուծել այդ խնդիրը՝ ներկայացնելով լայնագիծ հավելվածներ, մոբայլ տարբերակով տեսածառայություն, տվյալների անլար փոխանցում եւ այլ օգտակար հավելումներ:

 

 

eLTE SafeCity-ն ունի չորս հիմնական գործառույթներ, որոնք ապահովում են համապարփակ ծառայություններ. քաղաքային անվտանգության տեսանկյունից խնդիրը հասկանալու եւ տեսնելու համակարգված ու երաշխավորված հնարավորություն, միացում, ճկունություն եւ ճշգրտություն:

 

 

Ընդհանրապես, առավելությունները բազմազան են. օրինակ՝ Huawei eLTE-Licensed լուծումը թույլ է տալիս դինամիկ պայմաններում ապահովել տեսաազդաշանի փոխանցումը մինչեւ 120կմ/ժ արագությամբ: Կապի եւ արտակարգ իրավիճակների կառավարման Huawei eLTE Rapid լուծումը հեշտությամբ կարող է գործարկվել ընդամենը 15 րոպեի ընթացքում: Դա լուծումը օպտիմալ է դարձնում անվտանգության համակարգերի, բնական աղետների ժամանակ օժանդակող ծառայությունների, ինչպես նաեւ սահմանային, փրկարարական, շտապ վերանորոգման ծառայությունների համար:  eLTE-U լուծումը երաշխավորում է տվյալների ապահով եւ վստահելի փոխանցում:

 

 

«Լայնագիծ trunking-ը որակվել է որպես հասարակական կարգի պահպանման ոլորտի թվայնացման եւ ինֆորմատիզացիայի ճիշտ ճանապարհ: Դրա հավելվածները հասանելի են, եւ կոմերցիոն եղանակով ներդրվում են մեծ ծավալներով:

 

 

2017-ի առաջին քարորդի վերջում eLTE-ն ներդրվել է 57 երկրների ավելի քան 150 ցանցերում: Մենք այժմ մեր գործընկերների հետ ներկայացնում ենք  eLTE SafeCity լուծումը՝ հիմնված 3GPP եւ B-TrunC չափորոշիչների վրա: Այն ունի զարգացման պլան՝ ճանապարհային քարտեզ, ինչի շնորհիվ արժանի է երկարաժամկետ ներդրումների»,- կոնֆերանսում հայտարարել էր Enterprise Wireless Business, Huawei ընկերության ներկայացուցիչ Պեն Ցզանխուան (Peng Jianhua):