Huawei Cloud - Աշխարհի ցանկացած կետից համացանցին միանալու հնարավորություն
Huawei ընկերությունը մշակում է իր cloud բիզնեսը` ազատ cloud պլատֆորմի համար ներդրումներ կատարելով: Վերջերս չինական Շենչժենում տեղի ունեցած վերլուծաբանների ամենամյա գլոբալ գագաթնաժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Սյույը (Eric Xu) հայտարարել է, որ Huawei-ը մտադիր է իրենց cloud ծառայությունների հարցում համագործակցել կապի օպերատորների հետ, ինչես նաեւ ստեղծել սեփական հանրային Huawei cloud-ը:
Cloud («ամպային») տեխնոլոգիաները ինֆորմացիայի պահպանման եւ մշակման հարմար միջավայր է, որն իր մեջ ներառում է սարքավորումների ռեսուրսները, ծրագրային լիցենզավորած ապահովումը, կապի ուղիները, ինչպես նաեւ օգտատերերի տեխնիկական աջակցությունը:
Cloud պլատֆորում աշխատանքը միտված է ընկերությունների ծախսերի կրճատմանն ու աշխատաննքի արդյունավետության բարձրացմանը: Պլատֆորմի յուրահատկությունը ոչ թե սարքավորումներից ու աշխարհագրական տարածքներից կախվածությունն է, ու դրանց կապված լինելը, այլ մասշտաբայնացվելու հնարավորությունը: Ցանկացած մարդ կարող է այդ տեխնոլոգիների հետ աշխատել աշխարհի ցանկացած կետից եւ ցանկացած սարքավորման միջոցով, որն ունի ինտերնետին միանալու հնարավորություն:
Mobile World Live-ի տվյալներով, Huawei ընկերությունը մտադիր է նոր cloud ստորաբաժանումը ստեղծելու նպատակով ներդնել 1 մլրդ դոլար:
Ընկերության գործադիր տնօրեն Ուիլյամ Սյույը (Wiliam Xu) հայտարարել է, որ ըստ հետազոտությունների cloud պլատֆորմների հանդեպ հետաքրքրությունը մեծ թափ է հավաքում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ` ազգային մասշտաբներում, եւ արդյունաբերության շատ ճյուղեր են տեսնում cloud համակարգերի կարեւորությունը:
Գագաթնաժողովին Huawei-ը նաեւ ներկայացրել է իր All-cloud պլատֆորմը, որն ունի երեք առանցքային գործառույթ, ներառյալ սարքավորումների ռեսուրսների միավորումը, ծրագրային ապահովման բաշխվածքային կառուցվածքը եւ ավտոմատացված օպերացիոն գործողություններ:
Huawei-ն առաջին անգամ չէ, որ խոսում է բոլորին հասանելի cloud-ի մասին: 2016 թվականին կայացած վերլուծաբանների կոնֆերանսում ընկերության ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հղում է կատարել ԱՄՆ առաջատար cloud պլատֆորմներին, ներառյալ Amazon,-ը Microsoft-ն ու Facebook-ը, նշելով, թե ինչպես Huawei ընկերությունը կարող է օգնել հեռուստահաղորակցական ծառայություններ մատուցող ընկերություններին որքան հնարավոր է արագ անցնել cloud-ի իրենց մոդելին:
Շենչժենում կայացած նույն գագաթնաժողովի ժամանակ ընկերությունը նաեւ ներկայացրել է իր CloudApp պլատֆորմը, որն առաջարկում է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին իրենց գործընկերների հետ մշակել մասնագիտացված հավելվածներ, իսկ Huawei-ն իր հերթին ապահովում է նրանց ենթակառուցվածքներով:
Նոր պլատֆորմը ներկայացվել է որպես հավելվածների մի ամբողջ տուփ, որը ներկցվում է մոբայլ սարքավորումներին: Ընկերությունը նաեւ ներկայացրել է իր առաջին հանրային cloud ծառայությունը` ServiceStage անունով, որն այժմ բաց է հավելվածներ մշակողների/ծրագրավորողների համար: Ընկերության տնօրեններից Էրիկ Կյուն հայտարարել է, որ 2017 թվականը դարձել է cloud ծառայությունների հանդեպ ուշադրության մեկնարկի տարի:
«Մենք զգալի ներդրումներ ենք անելու հանրամատչելի cloud-երի համար բաց եւ վստահելի պլատֆորներ ստեղծելու նպատակով, որը կդառա Huawei Cloud Family ընտանիքի հիմնաքարը»,- հայտարարել է նա` հավելելով, որ այնտեղ կմիավորվեն cloud-ներ, որոնք իրենք նախագծում են օպերատորների հետ, եւ cloud-ներ, որոնք իրենք են կիրառում:
Նշենք, որ Huawei ընկերությունը հանրային cloud հավելվածներ է առաջարկում Deutsche Telekom-ին (Գերմանիա) եւ Orange-ին (Ֆրանսիա):
Ընկերությունը ներկայացրել է նաեւ իր Consumer Cloud ծառայության մասին թարմացված տեղեկություն, որում կիրառվում են հավելվածների մի ամբողջ շարք:
2016 թվականին ծառայությունից օգտվելու համար գրանցված մշակողների/ծրագրավորողների թիվը աճել է 70 տոկոսով:
Huawei Consumer Cloud-ի գործընկերները ընդհանուր առմամբ ավելի քան 400 մլն դոլարի շահույթ են ստացել եւ դա ի շնորհիվ օգտատերերի բազայի, որը ներկայում կազմում է 210 մլն մարդ` 200 երկրներից: