7 հետաքրքիր փաստ P10 lite-ի մասին, ինչից հետո կկասկածեք, որ այն ընդամենը բյուջետային սմարթֆոն է
Մարտին Բարսելոնայում կայացած MWC 2017-ի ընթացքում Huawei P10 եւ Huawei P10 Plus ֆլագմանային սմարթֆոնները ներկայացնելուց երկու շաբաթ անց Huawei ընկերությունը Մեծ Բրիտանիայում ներկայացրեց շարքի P10 lite բյուջետային սմարթֆոնը:
Ի՞նչ հետաքրքիր լուծումներ է առաջարկել Huawei-ն այս դեպքում: Փորձենք հասկանալ միասին:
1. Վաճառքի հանվելուց հետո բազմաթիվ արձագանքներ եղան առ այն, որ սա մատչելի գնով ֆլագման է, եւ ոչ թե սովորական բյուջետային հեռախոս: Որովհետեւ այդ գնի ամարթֆոնի համար հագեցվածությունը մեղմ ասած գերազանց է:
2. Սքանչելի դիզայն: Huawei ընկերության կողմից դիզայնի հարցում խստապահանջ եւ հետեւողական վերաբերմունքի արդյունքում ունենք սմարթֆոն, որը շեշտակի տարբերվում է նույն գնային սեգմետի` այլ ընկերությունների «մոխրագույն» արտադրանքից:
3. Սմարտֆոնն աշխատում է ОС Android 7.0-ի ամենաթարմ տարբերակով, որն էլ իր հերթին պարուրված է Huawei – EMUI 5.0 ֆիրմային ծածկույթով:
4. Սմարթֆոնն ունակ է ճանաչել ձեռքի շարժումները` ժեստերը: Շնորհիվ Knuckle Sense ֆիրմային տեխնոլոգիայի, սմարթֆոնի տերը կարող է կատարել սքրինշոթեր, գործի դնել տեսախցիկը եւ այլ օգտատերի հետ կիսվել ֆայլերով: Եւ այդ ամենը սովորական ժեստերի, կամ երկու մատների օգնությամբ:
5. Սոցցանցերում եւ մեսենջերներում ժամանակ անցկացնելու սիրահարների համար ընկերության ներկայացուցիչները հատուկ գործառույթ են նախատեսել` AppTwin: Սրա էությունն այն է, որ սմարթֆոնի տերը կարող է կոնկրետ որեւէ սոցցանց (օրինակ` Facebook, WhatsApp կամ Instagram) մուտք գործել միաժամանակ երկու ըքաունթներից:
6. Սմարթֆոնը հագեցած է Wi-Fi Bridge ֆունկցիայով, ինչը հնարավորություն է տալիս սմարթֆոնի տիրոջը միաժամանակ 4 այլ սարքերի ինտերնետ «մատակարարել»:
7. Բացի ստանդարտ սենսորներից, սմարթֆոնը հագեցած է նաեւ մատնահետքերի սքաներով, որն ի տարբերություն շարքի ֆլագմանների, տեղակայված է հեռախոսի հետնամասում: Huawei ընկերությունը սրան իր բացատրությունն է տվել. P10 lite հատկապես նախատեսված է սելֆիների սիրահարների համար, ովքեր կկարողանան այս ձեւով հեշտությամբ օգտվել տեսախցիկի ակտիվացման սենսորից:
Հավանեցի՞ր նյութը՝ կիսվիր քո կարծիքներով ։)