Facebook Image Tracker
Համեմատելով լավագույնները. Honor 8 Pro թե Huawei P10 Plus, ո՞րն ընտրել | Բլոգ

Համեմատելով լավագույնները.

Honor 8 Pro եւ P10 plus, ո՞րն ընտրել

 


 

Մեկ ամիս առաջ չինական Huawei ընկերությունը սկսեց Honor 8 Pro սմարթֆոնների վաճառքը, իսկ դրանից քիչ առաջ էլ Բարսելոնայում կայացած MWC 2017-ի ժամանակ ներկայացրեց ֆլագմանային P10 եւ P10 plus սմարտֆոնները:

 

P10-ին մենք արդեն անդրադարձ կատարել ենք, իսկ այժմ փորձենք համեմատել Honor 8 pro-ն եւ P10 plus-ը:

 

 

Սակայն, մինչ այդ փոքրիկ նախաբան:

 

 

Հիշեցնենք, որ Honor-ը Huawei ընկերության սուբբրենդն է: (Սուբբրենդ- նոր, առանձին ապրանքանիշ, որը վաճառվում է արդեն հայտնի մարկայի կողմից` ավելի էժան գներով եւ «թեթեւ» կառուցվածքով` նախատեսված առավել մասսայական կիրառման համար: Այսինքն, ավելի հայտնի ապրանքների բյուջետային տարբերակները):

 

 

Իսկ ահա P շարքի ներքո Huawei-ը ներկայացնում է իր ֆլագմանային սմարտֆոնները` ավելի թանկարժեք եւ տեխնիկապես ավելի հագեցած:

 

Սակայն, եթե այլ ընկերությունների պարագայում ֆլագմանների եւ սուբբրենդների միջեւ տարբերությունը շատ զգալի է, ապա, ինչպես նշում են մասնագետներն ու տեխնիկայի սիրահարները, Huawei-ն անգամ իր բյուջետային սմարտֆոնները հասցրել է այնպիսի մակարդակի, որ դրանք որոշ պարամետրերով սկսել են մրցել անգամ նույն ընկերության ֆլագմանների հետ:

 

 

Եւ դա չնայած նրան, որ Huawei ընկերությունում սովորաբար հրաժարվում են համեմատել այս երկու ապրանքանիշները` դա հիմնավորելով «փիլիսոփայությունների» տարբերությամբ.

 

ասում են` Honor-ը դա այլ ընկերություն է` իր չափանիշներով եւ մոտեցումներով առ այն, թե ինչ ասել է ժամանակակից սմարթֆոն:

 

Ի դեպ, մասնագետները չեն մոռանում շեշտել, որ այն իր որակական ու տեխնիկական չափանիշներով զգալիորեն գերազանցում է նույն գնի սահմաններույմ վաճառվող այլ ընկերությունների սմարթֆոններին. այնպես որ, զարմանալի չէ, որ բյուջետային Honor-ը ոտք է մեկնում «բարձր դասի» սմարտֆոնների հետ:

 

Իսկ այժմ ներկայացնենք, խոստացված համեատությունը:

 

Honor 8 pro


Այս սմարթֆոնի բոլոր ստեղները տեղակայվել են աջի` կողային հատվածում, ձախում միայն SIM քարտերի համար նախատեսված անցքերն են: Մատնահետքերի սքաները հետնամասում է: Honor 8 Pro-ն Huawei-ի երկրորդ մասսայական սմարթֆոնն է, (P10 plus-ից հետո), որը ունի QuardHD էկրան:

 

 

Huawei ընկերության ինժեներները չեն խնայել եւ այս սմարտֆոնը հագեցրել են 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Հիշեցնենք, որ Huawei-ը ավելի վաղ է (2015-ին) սկսել արտադրել կրկնակի տեսախցիկներով սմարտֆոնները, քան դա արեց Apple ընկերությունը` iPhone 7 Plus հեռախոսի դեպքում:

 

 

Եւ դրանից հետո կրկնակի տեսախցիկներով սմարտֆոնները ավանդական են դարձել Huawei ընկերության բոլոր արտադրանքների համար: Այդ թվում` այս մեկի: Ինչպես եւ մյուս` կրկնակի տեսախցիկներով սմարթֆոնների պարագայում, այս դեպքում էլ լուսանկարահանման պահին երկու տեսախցիկների տվյալները միավորվում են` հատուկ ալգորիթմերով: Արդյունքում սստացվում է առավել հստակ եւ կոնտրաստային լուսանկար:

 

 

Այո, Honor 8 Pro-ի տեսախցիկների պարագայում Leica բրենդն անմասն է մնացել, սակայն, դա չի նշանակում, որ լուսանկարների որակը շատ զգալի է զիջում  ֆլագմանային սմարթֆոններին: Ավելին, մասնագետներն անգամ նշում են, որ որակի առումով Honor 8 pro-ի լուսանկարները մրցունակ են «բարձր լիգայի» սմարտֆոնների լուսանկարների հետ. ինչպես օրինակ` iPhone 7-ի, Galaxy S7-ի կամ Huawei P 10-ի:

 

 

Կարճ ասած, եթե ձեզ անհրաժեշտ է հարմար եւ գեղեցիկ սմարթֆոն, սակայն, դուք պատրաստ չեք դրա համար հսկայական գումարներ ծախսել, ապա Honor 8 Pro-ն հենց այն է, ինչ պետք է ձեզ:

 

Քաշը- 184 գ
Չափսերը` 157/77.50/6.97
Էկրանը` LTPS 
Ներկցված հիշողությունը` 64 ԳԲ
Օպերատիվ հիշողությունը` 6 ԳԲ
Օպերացիոն համակարգը` Android 7.0
Պրոցեսորը` Kirin 960 (4 x CortexA53 (1.8GHz) + 4 x ARTEMIS (2.4GHz) միջուկներով)
Հիմնական տեսախցիկը` 12 ՊԲ + 12 ՊԲ (կրկնակի)
Դիմային տեսախցիկը` 8 ՄՊ

 

P10 plus


Դե, իսկ հիմա, ֆլագմանը: Սա P10-ի շարունակությունն է, կամ` համարյա երկվորյակը, սակայն, մի փոքր ավելի մեծ չափերով, հատկապես դիզայնի առումով:

 

 

Մասնագետները փաստում են` երեւի նոր սմարթֆոնի ամենամեծ առավելությունը ոչ այնքան մինչեւ 5.5 դույմ մեծացված ՀԿ էկրանն է, որքան զգալի լուսային ուժով օժտված տեսախցիկները:

 

 

Ընդհանրապես, ըստ մասնագետների, այս սմարթֆոնը` ֆոտո եւ տեսանկարահանման առումով ընկերության ամենաառաջադեմ սմարթֆոնն է:

 

Ինչպես ընկերության մի շարք այլ մոդելների պարագայում, այս դեպքում էլ սմարթֆոնն ունի երկու տեսախցիկ` մեկը 12 Մպ հզորությամբ եւ RGB սենսորով, երկրորդը` 20 Մպ-ոց` միագույն:

 

 

Leica ընկերության հետ համատեղ ստեղծված այս տեսախցիկները օրինակ` հագեցված են ֆազային, լազերային եւ խորքային ավտոֆոկուսային համակարգով, ունեն օպտիկական կարգավորման համակարգ,  կրկնակի լուսադիոդային լուսարձակ, որն ունակ է լուսանկարահանման օբեկտները լուսավորել ոչ թե անդադար, այլ` իմպուլսային ռեժիմով:

 

 

Հա, չմոռանանք նշել, որ ինչպես P10-ի պարագայում, P10 plus-ի դիմային տեսախցիկը եւս Leica ընկերությանն է պատկանում:

 

Այսինքն, բարձր դասի այս սմարտֆոնի բոլոր տեսախցիկները աշխարհի ամենահայտնի պրոֆեսիոնալ տեսախցիկներ արտադրող ընկերության «ձեռքի գործն» են:

 

 

Պատրաստման առումով այս սմարթֆոնը ակնհայտորեն թոփ մակարդակի սմարթֆոնների դասին է պատկանում. եւ նյութերի որակն են շատ բարձր եւ պատրաստման որակը:

 

Սմարթֆոնը ներկայացվում է մի քանի գույներով` սպիտակ, կապույտ, ոսկեգույն, սեւ, արծաթագույն, վարդագույն-ոսկեգույն եւ կանաչ: Էլեկտրոնային հագեցվածությունը բավականին հզոր է, ճիշտ այնպես, ինչպես P10-ի պարագայում:

 

 

Մի խոսքով, եթե ձեզ պետք է իսկապես որակյալ հեռախոս, եւ դուք գումարի կամ խնայողության խնդիր չունեք, ապա P10 plus-ը հենց ձեր հեռախոսն է:

 
Պրոցեսորը` Huawei Kirin 960, 8 միջուկանոց
Օպերացիոն համակարգը` ОС Android 7.0 + EMUI 5.1
Օպերատիվ հիշողությունը` 4 ԳԲ
Ներկցված հիշողությունը` 64 ԳԲ
Տեսախցիկները` հիմնականները. Մոնոխրոմ 20 Պբ, եւ RGB 12 Մպ, դիմայինը` 8 Մպ, (ավտոֆոկուս, Leica)
Մարտկոցը` 3750 մԱժ
Չափսերը` 153.7/74,2/6.98
Քաշը` 165 գ

 

Հավանեցի՞ր նյութը՝ կիսվիր քո կարծիքներով ։)