Facebook Image Tracker
«Ազնիվ չինացի». Մատչելի, որակյալ, եւ իսկական չինական արտադրություն | Բլոգ

«Ազնիվ չինացի». Մատչելի, որակյալ, եւ իսկական չինական արտադրություն

 

Բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրվող անձանց շրջանակում մի այսպիսի հասկացություն կա. «ազնիվ չինացի»: Դա նշանակում է` «այո՛, սմարթֆոններու պլանշետներ արտադրող ընկերությունը չինական է, այնտեղ աշխաատում են հիմնականում չինացիներ, բայց տեսեք, թե ինչեր կարող ենք արտադրել»:

Բանն այն է, որ բարձր տեխնոլոգիաների արրտադրությամբ զբաղվող ոչ բոլոր չինական ընկերություններն են մինչեւ վերջ թափանցիկ աշխատում. դրանցից որոշները սովորաբար գնում են եվրոպական կամ ամերիկյան արտադրության բրենդներ, մասեր, երբեմն անգամ ամբողջական սմարթֆոնների համակարգեր, որպեսզի իրենց արտադրանքի հանդեպ ավելի մեծ վստահություն լինի:

 

Իսկ ահա «ազնիվ չինացիները» նախընտրում են այլ կերպ աշխատել. նրանք ներկայացնում են սեփական արտադրանքը միայն` առանց «դրսից հագեցումների», եւ սպառողները գիտեն, որ նրանց արտադրանքում ամեն ինչ չինական է:

Բայց այստեղ մի բայց կա. բանն այն է, որ երկար ժամանակ «ազնիվ չինացուն» տարբերակող հատկանիշներն էին` մի կողմից ոչ բարձր արժեքն ու մատչելիությունը, մյուս կողմից էլ այն, որ սպառողները միշտ պետք է պատրաստ լինեին, որ իրենց «ազնիվ չինական» սմարթֆոններումու պլանշետներում ինչ-որ բաներ մի քիչ պակաս որակով կլինեին, քան ոչ չինական արտադրանքներինը:

 

Այս առումով Huawei ընկերությունը ոչ միայն իրական «ազնիվ չինացի» է, (այսինքն, ներկայացված արտադրանքը ամբողջովին չինական է) այլեւ` որակյալ «ազնիվ չինացի»: Այս ընկերությունը ոչ միայն կոտրել է չինական արտադրանքի վերաբերյալ աշխարհում տարածված կարծրատիպերը ընդհանրապես, այլեւ ցույց է տվել, որ «ազնիվ չինացու» արտադրանքը մի կողմից կարող է մատչելի ու հասանելի լինել, մյուս կողմից էլ` որակով չզիջել ամերիկյան ու եվրոպական արտադրանքներին:

Բայց սա դեռ ամենը չէ. Huawei ընկերությունը ապացուցել է, որ կարող է էլ ավելի ընդլայնել «ազնիվ չինացու» մասին պատկերացումներն ու չինական արտադրության չափանիշները հասցնել լիովին այլ մակարդակի` ներկայացնելով այնպիսի նորարարություններ, որոնք հետո կկրկնօրինակեն նույնիսկ ամենահայտնիները:

 

Հիշենք միայն, որ Apple ընկերությունը կրկնակի տեսախցիկներով իր iPhone 7-ը թողարկել է այն ժամանակ, երբ Huawei ընկերությունը արդեն իսկ ներկայացրել էր կրկնակի տեսախցիկներով իր P9 սմարթֆոնը եւ սպառողները դրանք արդեն վայելում էին:

Բայց ընկերությունն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում, այն պարբերաբար  ներկայացնում է ավելի հետաքրքիր նորություններ. այժմ օրինակ` հանրությանն է ներկայացվել նոր Honor Magic սմարթֆոնը` անսովոր դիզայնով եւ ներկայացուցչական տեխնիկական բնութագրիչներով:

Բայց այս նորության մասին` հաջորդիվ:

Հավանեցի՞ք՝ կիսվեք Ձեր կարծիքով քոմենթներում ;)