10 փաստ Honor 8-ի մասին, որոնցից ոչ միայն ցածր գինն է կարևոր
2016 տարվա հուլիսին սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող չինական հայտնի Huawei ընկերությունը ներակյացրեց իր նոր սմարթֆոնը. Honor 8-ը: Այն ընկերության ֆլագման համարվող P9 մոդելի միջուկով է, սակայն, այս անգամ առանց Leica-ի մասնակցության:
Տեսնենք, թե ինչ առավեություններ ունի այս սմարթֆոնը:
1. Առաջինն հերթին, իհարկե, գինը. սմարթֆոնի հիմնական թիրախ են համարվում երիտասարդները, հենց այդ պատճառով էլ, չնայած բարձր որակին, հեռախոսը մատչելի է:
2. Տեխնոլոգիական մասն ամենաբարձր մակարդակի վրա է: Սեփական արտադրության 8 միջուկանոց պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, բազմաթիվ այլ փոխանցիչներ/դատչիկներ:
3. 2 SIM քարտի հնարավորություն, ընդ որում, դրանք երկուսն էլ կարող եք օգտագործել միաժամանակ. մեկով, օրինակ` տվյալներ փոխանցել, մյուսով խոսել:
4. Սմարթֆոնը հագեցած է «Ազդանշան +» համակարգով. այն հնարավորություն է տալիս բարելավել կապի որակը բջջային ցանցի սահմանային շրջաններում եւ բարձր արագությամբ շարժվելու ժամանակ:
5. Սմարթֆոնն հագեցած է լայնանկյուն դիմային տեսախցիկով` 8ՄգՊ-ոց օբեկտիվով. ասել է թե` հրաշալի սելֆին երաշխավորված է:
6. Ինչպես ֆլագման P9-ը, այս հեռախոսը եւս հագեցած է երկու տեսախցիկով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակի լուսանկարներ անել:
7. Միջին եւ բարձր ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում անգամ, սմարթֆոնը կարելի է օգտագործել առանց հավելյալ վերալիցքավորման: Այսինքն, մոտ երկու օր կարող եք վայելել ձեր հեռախոսն ու չմտածել լիցքավորման մասին:
8. Մատնահետքերի սքաները տեղակայված է հետնամասում, եւ «ընկնում է ուղիղ ցուցամատի տակ»: Կարեւորը` այն տեղակայված է այնպես, որ հարմար է թե՛ աջլիկների, թե՛ ձախլիկների համար:
9. Տեսանկարահանելու հնարավորություն Full HD որակով` վայրկյանում 60 կադր հաճախականությամբ եւ HD որակով` վայրկյանում 120 կադր հաճախականությամբ: Նման հնարավորություն ունեն միայն թանկարժեք սմարթֆոնները. ասել է թե, այս դեպքում հիանալի միաձուլվել են որակն ու մատչելիությունը:
10. Բարձր որակի դիսփլեյի հետ կարելի է աշխատել նաեւ ձեռնոցներով: Այսինքն, անգամ ցուրտ եղանակին փողոցում կարող եք վայելել ձեր սմարթֆոնը եւ չմտածել սառած ձեռքերի մասին:
Դու՞ր եկավ նյութը՝ կիսվեք ձեր ընկերների հետ։ ;)