Huawei P9 և iPhone 7: 2 հիմնական տեսախցիկ որը Huawei-ը օգտագործում է արդեն կես տարի, զուգադիպությու՞ն:
Աշխարհի լավագույն ու ամենապահանջված սմարթֆոնը ստեղծելու պայքարը գնալով թեժանում է։
Դեռեւս այս տարվա գարնանը Huawei-ը թողարկել էր կրկնակի տեսախցիկներով իր Huawei P9 սմարթֆոնը։ Այս հեռախոսը, որը ստեղծվել էր Leica աշխարհահռչակ տեսախցիկների ընկերության հետ համատեղ, բոլորին ցնցել էր իր պրակտիկությամբ, որակյալ լուսանկարներ ստանալու եւ հնարամիտ կարգավորումներ ունենալու շնորհիվ։ Եւ ահա Apple ընկերությունը թողարկել է իր նոր Iphone-ը՝ Iphone 7-ը՝ կրկնակի տեսախցիկներով։
Այսպիսով ստացվում է, որ չինական ընկերությունը մեկ քայլ առաջ է համաշխարհային հսկա համարվող Apple-ից, ավելի արագ է շարժվում նորարարությունների ուղղությամբ եւ այժմ որեւէ մեկից առաջ անցնելու խնդիր չունի, քանի որ իր՝ առաջինը լինելու նպատակը հետեւողականորեն իրականացնում է։
Huawei P9-ի թողարկումից հետո փորձագետները սկսեցին արձանագրել, որ այն ունի բազմաթիվ առավելություններ, մասնավորապես, 270%-ով ավելի շատ լույս է կլանում, քան iPhone 6s-ը, այսպիսով ակնհայտ առավելություն ունենալով վերջինի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, տեսախցիկի ամենագլխավոր հատկանիշը լույսի ընկալումն է եւ ինչքան ուժեղ է այդ ընկալումը, այդքան ավելի որակյալ են լուսանկարները։
Հենց այս առավելությունը արձանագրելով էին փորձագետները նշում, որ Iphone-ի տեսախցիկները ակնհայտորեն զիջում են չինական սմարթֆոնի տեսախցիկներին։
Ստացվում է, որ Iphone 7-ը այժմ փորձելու է ապացուցել իր մրցունակությունը Huawei-ի սմարթֆոնի հետ, սակայն փաստը մնում է փաստ՝ սմարթֆոնի վրա կրկնակի տեսախցիկ առաջինը տեղադրվել է Huawei-ի մոդելի վրա, իսկ մրցակիցներին այժմ մնում է միայն փորձել ետ չմնալ նորարարությունների առաջատարից ու ընդունել, որ իրենց՝ <<հսկա>> լինելու կարգավիճակը միայն ժամանակի հարց է։